Վաշինգտոնը կոչ է անում Անկարային ցուցաբերել զսպվածություն (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն Թուրքիան շարունակում է ռազմական գործողություններն ընդդեմ Սիրիայի քրդական զորամիավորումների՝ ձգտելով դուրս մղել դրանց Աֆրինի շրջանից: Քրդական զորամիավորումները հաղորդում են, որ այստեղ տեղի են ունեցել բախումներ թուրք-քրդական ուժերի միջև: Թուրքական կողմն իր հերթին ընդգծում է, որ ռազմական գործողությունները կնվազեցնեն ահաբեկչության սպառնալիքը Թուրքիայի համար: Պաշտոնական Անկարան հայտարարել է, որ Սիրիայի քրդական զորամիավորումների՝ ավելի հայտնի որպես «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի դեմ ռազմական գործողությունների նպատակն է ստեղծել 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի Աֆրինի շրջանի ներսում, որն, ըստ Անկարայի, կպաշտպանի թուրքական քաղաքները հարձակումներից: Հիշեցնենք, որ Անկարան մեղադրում է Սիրիայի քրդական զորամիավորումներին Թուրքիայի ներսում գործող քրդական ապստամբ շրջանակների հետ կապ ունենալու մեջ: «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ը Միացյալ Նահանգների դաշնակիցներն են Դաեշ-ի դեմ պայքարում: Խոշոր տերություններն արձագանքում են ստեղծված իրավիճակին: ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլեռսոնը կոչ է արել Թուրքիային «զսպվածություն դրսևորել» և զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են սպառնալ խաղաղ բնակչությանը: Նա այս կոչով դիմել է իր թուրք և ռուս գործընկերների հետ հեռախոսազրույցների ընթացքում՝ ընդգծելով, որ թուրքական կողմի հիմնավորված մտահոգությունները պետք է քննարկվեն: Աֆրինի գործողությունները կարող են էլ ավելի լարել ՆԱՏՕ-ի գործընկերներ Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերությունները: Ֆրանսիան իր հերթին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք կարող են խանգարել Դաեշ-ի դեմ պայքարին: Փարիզը ցանկանում է հրավիրել արտահերթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի նիստ՝ իրավիճակը քննարկելու համար: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին քննադատել է ամերիկյան կողմին՝ ստեղծված իրավիճակը չհասկանալու մեջ: Նա նաև անդրադարձել է Սիրիայում քրդական ուժերի հետագա քաղաքական ճակատագրին. «Քաղաքական գործընթացներում քրդերը պետք է ունենան իրենց դերակատարությունը, սակայն դա պետք է լինի ընդհանուր հարթակի ներքո, որտեղ Սիրիայի բոլոր էթնիկ, կրոնական և քաղաքական ուժերը պետք է հարգեն Սիրիայի սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Լավրովը: Հայտնի է, որ Թուրքիայում կիրակի օրը տեղի են ունեցել մի շարք սակավաթիվ բողոքի ցույցեր ընդդեմ Աֆրինի գործողությունների, որոնք արագորեն կանխվել են ոստիկանության կողմից: Գրանցվել են մի շարք ձերբակալություններ, իսկ լրագրողներին հորդորել են զերծ մնալ դրանց լուսաբանումից:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am