Գայլերը ոհմակով են շրջում գյուղում. ահազանգ

«Փաստ» օրաթերթը գրում է. Նախօրեին գայլերը հոշոտել են Լոռու մարզի Դեբեդ համայնքի բնակիչներին պատկանող անասուններին: Հոշոտել են 2 ընտանիքի պատկանող ձիու քուռակ ու ավանակ: Սա այստեղ գայլերի հարձակման միակ դեպքը չէ:

Համայնքի ավագանու անդամ Աշոտ Ղազարյանը «Փաստ»–ին հայտնեց, որ այս տարվա արդեն 7–րդ նման դեպքն է: Նախորդ տարիներին եւս գայլերը բավականին վնասներ են հասցրել գյուղացիներին: Եղանակային բարենպաստ պայմանների հետեւանքով անասունների մեծ մասն այս օրերին արոտավայրերում են գտնվում, եւ հայտնվում գայլերի թիրախում:

«Նկատել ենք, որ գայլերն ահագին ավելացել են, արդեն ոհմակով են շրջում գյուղում: Նախորդ տարիների համեմատ, գյուղացիները նկատել են, որ գայլերն ավելի շատ են սկսել գյուղ մտնել: Պարբերաբար նման դեպքեր լինում են»,– ահազանգեց Դեբեդ համայնքի բնակիչը: Գայլերի հարձակումից տուժած գյուղացիները որեւէ փոխհատուցում ստանալու խնդրանքով պատկան մարմիններին չեն դիմել: Նախորդ տարիներին էլ գայլերի ու բնական աղետների հետեւանքով գյուղացիները զգալի ֆինանսական կորուստներ են ունեցել, սակայն, փոխհատուցում չի եղել: «Պատկան կառույցներն ուղղակի տեղյակ են լինում, որ նման դեպք է գրանցվել ու վերջ, դրանով սահմանափակվում են»,– նկատեց ավագանու անդամը: Դեբեդի բնակիչների խոսքով` պետք է արդյունավետ պայքար մղել գայլերի դեմ, որպեսզի իրենք չկորցնեն ապրուստի միակ միջոցը: «Համայնքում արդեն քննարկման առարկա է դարձել, թե ինչ քայլեր ձեռնարկել, որպեսզի կարողանանք գայլերի հարձակման դեպքերը նվազեցնել: Միակ արդյունավետ միջոցն այն է, որ պետք է ազատություն տալ որսորդներին, նաեւ խրախուսել, որ դուրս գան որսի եւ գայլերին սպանեն: Գայլերի դեմն անպայման պետք է առնել, հակառակ դեպքում, գյուղացիները կկորցնեն իրենց անասուններին, որը նրանց ապրուստի միակ միջոցն է: Գյուղացիները ոչ մի անգամ կրած վնասի դեմ փոխհատուցում չեն ստացել, նրանք եւս պետք է բողոքեն եւ պահանջատեր լինեն»,– եզրափակեց Աշոտ Ղազարյանը: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am