Ծառուկյանի «Կեմպինսկի» հյուրանոցի նախագծումը հարթ չի ընթացել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի կենտրոնում՝ Աբովյան փողոցի վրա կառուցվում է «Կեմպինսկի» աշխարհահռչակ հյուրանոցային ցանցի երեւանյան մասնաճյուղը: Հյուրանոցը կառուցում են Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Մուլտի գրուպ կոնցեռն» ընկերությունն ու «Ա.Ս.Դ.Հոթել» ՓԲԸ-ն:

«Կեմպինսկի» հյուրանոցի նախագծումն իրականացվում է «Հայնախագիծ» ընկերությունում, որի տնօրեն Գրիգոր Ազիզյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում որոշ մանրամասներ է հայտնել կառույցի մասին:

«Լինելու է «Կեմպինսկի» հյուրանոց: Այսինքն կառավարումը «Կեմպինսկի» բրենդի կողմից է լինելու: Հյուրանոցն ունենալու է բարձրահարկ, նկուղային մասեր, կայանատեղիներ, մոտ 155 համար, ունենալու է նաեւ ապարտամենտ, բնակելի մաս, բայց դեռ որոշված չէ՝ կառավարումն ում կողմից կլինի: Ստորգետնյա ավտոկայանատեղի, բայց ասեմ, որ հյուրանոցների համար չի պահանջվում: Այդուհանդերձ, 60 մեքենայի համար առաջին հարկում լինելու է ավտոկայանատեղի: Լինելու է սպա կենտրոն, լողավազան: Երբ մենք որեւէ հյուրանոցի բրենդի անուն ենք տալիս եւ ասում, որ այդ բրենդի համար ենք նախագծում, ամեն մի պայման պետք է համախապատասխանի իրենց չափանիշներին, հակառակ դեպքում՝ այդ բրենդը չի գա կառավարի: Բարձր է լինելու, բայց համահունչ է կողքի շենքերի հետ: Հետեւում «Իբիս» հյուրանոցն է: Այդ մասիվ գալիս ու հավասարվում է «Իբիս»-ին, կարող է մի հարկ բարձր լինի: Երբ գալիս է «Ստանիսլավսկու» անվան թատրոնի կողմը, հյուրանոցը թատրոնի աշտարակի նման աշտարակ է ունենալու, որը մոտավորապես 16 հարկանի է դառնում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am