Կարեն Կարապետյանն օգնությա՞ն է կանչում

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսի տնտեսական համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով Շվեյցարիա մեկնելուց առաջ հարցազրույց է տվել ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը, որտեղ խոսելով ռուսաստանցի ներդրողների համար Հայաստանի տնտեսական գրավչության մասին, հայտարարել է, որ ամեն ինչ անում են ներդրողի համար հարմարավետ պայման ստեղծելու ուղղությամբ, եւ ներկայումս Հայաստանում ներդրում անելու ամենալավ ժամանակն է: Կարեն Կարապետյանի այցը Դավոս նրա առաջին եվրոպական այցն է վարչապետության արդեն գրեթե մեկուկես տարվա ընթացքում: Եվրոպային «ամենամոտ» պետություն, որում եղել է Կարապետյանը վարչապետական այցով, եղել է Վրաստանը: Եվրոպա այցերի բացակայությունը Կարապետյանը պայմանավորել է օրակարգի բացակայությամբ: Շվեյցարիա այցն էլ սակայն, դժվար է Եվրոպա այց համարել, քանի որ դա այց է ոչ թե եվրոպական պետություն, այլ ընդամենը եվրոպական պետություններից մեկում տեղի ունեցող հեղինակավոր համաժողով: Խնդիրը իհարկե Կարեն Կարապետյանի դավոսյան այցը նսեմացնելը չէ, պարզապես այն չի ձգում միջպետական հարաբերության սանդղակին, եթե նույնիսկ դրա ընթացքում Կարապետյանը հանդիպումներ ունենա տարբեր երկրների ղեկավարների հետ: Բայց դրանով հանդերձ, այցն իհարկե ուշագրավ է, հատկապես նկատի առնելով հանգամանքը, որ գրեթե զուգահեռ էլ Սերժ Սարգսյանն է այցելել Եվրոպա, որտեղ Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումից բացի, ելույթ է ունենալու նաեւ միջազգային քաղաքական ամբիոնում՝ ԵԽԽՎ-ում:

Այդ ամենը բնականաբար ուշագրավ է դիտվում 2018-ի ապրիլի համատեքստում, որտեղ Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը վարչապետության երկու գլխավոր թեկնածուներն են: Այդ համատեքստում էլ հետաքրքիր է, որ իր եվրոպական առաջին այցից առաջ, թեկուզ աշխատանքային, թեկուզ ոչ միջպետական ֆորմատի, Կարեն Կարապետյանը հարցազրույց է տալիս ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին՝ պետական գործակալությանը, խոսելով հայաստանյան տնտեսությունում մի կողմից ռուսաստանահայ կապիտալի մեծացող ներկայացվածության մասին, մյուս կողմից՝ Ռուսաստանի բիզնեսի համար գրավիչ պայմանների, հայտարարելով, որ ներկայումս Հայաստանում ներդրում անելու լավագույն ժամանակն է: Ի՞նչ է դա՝ Եվրոպա մեկնելուց առաջ «հավատարմության երդում» ռուսական կապիտալին ու Ռուսաստանին Դավոսի վերաբերյալ ավելորդ կասկածներ չհարուցելու համար, թե՞ Կարեն Կարապետյանը փորձում է այսպես ասած Դավոսի ճանապարհին «գայթակղել» նաեւ ռուսական բիզնեսը, ակնարկելով, որ կա այսպես ասած՝ «սուրբ տեղ», որը եթե ռուսական բիզնեսը դատարկ թողնի, ապա այն կլրացնի «դավոսյանը», քանի որ ներդրումների այդ տեղը դատարկ մնալու դեպքում այդ «ներդրումային փոսում» կհայտնվի ի վերջո Կարեն Կարապետյանը:

Միեւնույն ժամանակ, վարչապետի հայտարարությունը՝ ներդրումների լավագույն ժամանակի վերաբերյալ, որոշակի հակասության մեջ է այսպես ասած անորոշության խանգարող հանգամանք լինելու վերաբերյալ Կարապետյանի հայտարարության հետ, որ արել էր նախորդ տարեվերջին իր հարցազրույցի ընթացքում: Կարապետյանը դրանով գրեթե բաց տեքստով ընդգծել էր, որ Սերժ Սարգսյանը փակ պահելով 2018-ի ապրիլը, ըստ էության խանգարում է Կարեն Կարապետյանին ներդրողների հետ աշխատանքում: Փաստորեն, Կարեն Կարապետյանը այդպիսով ընդունում է, որ կա անորոշություն, եւ որ դա բիզնեսի համար խանգարող է, վանող: Մի քանի օր կամ շաբաթ անց, Կարապետյանը ռուսական բիզնեսին ասում է, որ ներեդրումների լավագույն ժամանակն է: Եթե անորոշություն է քաղաքական հարցում, ինչպե՞ս կարող է լինել ներդրումների լավագույն ժամանակ: Հետեւաբար, կամ Կարապետյանը համարում է, որ անորոշությունն անցյալում է եւ ինքն այլեւս կարող է վստահորեն խոսել բիզնեսի հետ, կամ՝ Կարապետյանը պարզապես օգնությա՞ն է կանչում ռուսական բիզնեսը՝ գուցե քաղաքական անորոշությունը հաղթահարելու համար, այն «հեղափոխական» տրամաբանությամբ, որ «երեկ շուտ էր, իսկ վաղն արդեն ուշ կլինի»: Ընդ որում, այդ ազդակը ուշագրավ է հնչում Հայաստանում նոր նախագահի թեկնածուի պաշտոնապես հռչակման ֆոնին: Խնդիրը ոչ այդ երեւույթն է, որքան անձը, որ հռչակվեց՝ արեւմտյան բիզնես շրջանակների հետ տեւական եւ հաջողակ կապեր ունեցող Արմեն Սարգսյան»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am