Բրիտանացի գործարարի բաց նամակը Հայաստանի իշխանությանը

Ժամանակը գրում է. Բրիտանացի գործարար և ներդրող Սոնիա ՄաքԼեոդը բաց նամակ է հասցեագրել ՀՀ բարձրագույն իշխանությանը, դատական իշխանության և ԱԱԾ ղեկավարներին առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և խարդախության հոդվածների հատկանիշներով հարուցված գործի կարճման վերաբերյալ՝ խնդրելով նրանց միջամտությունը քրեական գործի արդյունավետ և հնարավորինս արագ քննությունն իրականաց¬նելու, իր խախտված իրավունքները վերականգնելու և մեղավորներին պատասխա¬նա¬տվության ենթարկելու հարցում։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին, ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին, Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սոնյա Մաքլեոդից ԲԱՑ ՆԱՄԱԿ Մեծարգո պարոնայք, Դիմում եմ ձեզ, համոզված լինելով, որ անտարբեր չեք լինի որևէ ներդրողի, այդ թվում և հատկապես՝ օտարերկրյա ներդրողի խախտված իրավունքների վերականգման հարցում, քանզի այն ոչ միայն տնտեսության զարգացման, այլ նաև տնտեսական անվտանգության կարևորագույն երաշխիք : Ունենալով Ֆլայ Դուբայ ընկերության կողմից լիազորություն ՀՀ-ում ընկերություն հիմնադրելու հետ կապված՝ բանակցել եմ տարբեր անձանց հետ և 2010թ-ի հոկտեմբեր ամսին ՀՀ–ում գրանցել եմ «Թրասթ Թրավել Ընդ Տուրիզմ» ՍՊԸ-ն։ Հիմնադրման պահին 40 տոկոս բաժնեմասը պատկանել է ինձ, 30 ական տոկոս՝ երկու այլ գործընկերոջ: Որպես բրիտանացի ես ունեմ սկզբունք, որ կյանքում պետք է վստահել երեք հոգու՝ բիզնեսի գործընկերոջը, քո իրավաբանին և քո բժշկին: Սակայն Հայաստանում ես կարծես թե սխալվեցի: Հավատալով, որ Հայաստանի Հանրապե¬տությունում կա արդարադատություն, հույս ունենալով, որ կհասնեմ արդարության և խախտված իրավունքներիս վերականգնմանը, սույն թվականի փետրվարի 9-ին ՀՀ քննչական կոմիտե եմ ներկայացրել հանցագործության մասին հաղորդում ընդդեմ նախկին բիզնես-գործընկերոջս և նախկին իրավաբանիս՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) և 178-րդ (Խարդախություն) հոդվածների հատկանիշներով` տնօրենի կողմից ընկերության շահերին հակառակ գործելու հետևանքով Ֆլայ Դուբայի պաշտոնական ներկայացուցչի կարգավիճակը կորցնելու և վստահությունս չարաշահելու հիմքով բաժնեմասերի «օտարում» կազմակերպելու հիմքերով: Նյութերի նախապատրաստության արդյունքում, քննիչ Ա. Գ.-ի կողմից 18.02.2017թ-ին կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, որը բողոքարկվել է և Երևան քաղաքի դատախազի 14.03.2017թ-ի որոշմամբ վերացվել: Հարուցվել է թիվ 63200817քրեական գործով: Գործի նախաքննության ընթացքում երկու անգամ տեղի է ունեցել քննիչի փոփոխություն (քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը Երևան քաղաքի դատախազի կողմից վերացվելուց հետո տեղի է ունեցել քննիչի փոփոխություն, որից հետո կրկին Ա. Գ-ն է իրականացրել գործով վարույթը) և վեց անգամ երկարաձգվել է գործի նախաքննության ժամկետները:Քննիչ Ա. Գ.-ի կողմից 14.11.2017թ.-ին որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու մասին։Նախաքննության ավարտման պահին ծանոթանալով քրեական գործի նյութերին՝ ինձ իրավաբանական ծառայություն մատուցող ընկերության փաստաբանները եկել են այն եզրահանգման, որ շուրջ 10 ամիս տևած քննության ընթացքում վարույթ իրականացնող մարմինը ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի հատկանիշներով առհասարակ քննություն չի իրականացրել, իսկ 178-րդ հոդվածի հատկանիշներով լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չի տարվել: Ուստի, փաստաբաններ կողմից քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը բողոքարկվել է Երևան քաղաքի դատախազին: Մասնավորապես, գործում ունենալով մեր կողմից ներկայացված էլփոստի հաղորդագրությունները, որոնցով հաստատվում էին մի շարք փաստեր կապված քրեական գործի հետ, քննիչի կողմից չեն ուսումնասիրվել, դրանց մասով հարցեր չեն ուղղվել կողմերին։ Այս ամենը համոզմունք է առաջացնում, որ քննիչը կամ չունի համապատասխան որակավորում այդպիսի գործք քննելու, կամ չունի օբյեկտվիություն, ինչը շատ ավելի հավանական է։ Սույն նամակով խնդրում եմ միջոցներ ձեռնարկել քրեական գործի արդյունավետ և հնարավորինս արագ քննությունն իրականաց¬նելու, խախտված իրավունքներս վերականգնելու և մեղավորներին պատասխա-նա¬տվության ենթարկելու հարցում, որի կարևոր երաշխիք եմ համարում քննիչ Ա. Գ-ին վարույթից հեռացնելը և քրեական գործի քննությունը տնտեսական հանցագործու¬թյունների քննության փորձ և համապատասխան գիտելիքներ ունեցող քննիչին հանձնելը: Կանխավ շնորհակալ եմ աջակցության համար: Սոնյա Մքլեոդ

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am