Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մենք Գյումրիում գյումրեցիների հետ միասին պետք է անցկացնենք ավագանու արտահերթ ընտրություններ եւ հաստատենք ժողովրդավարության իշխանություն, որպեսզի Գյումրին ծաղկի այնպես, ինչպես, օրինակ, ծաղկում է Արթիկը, հանրապետության մյուս քաղաքները եւ, ընդհանուր առմամբ, Հայաստանն է ծաղկում»,- քարոզարշավի ժամանակ Գյումրիում հայտարարել էր Փաշինյանը։

Այս հայտարարությունն իրավապահները որպես հերթական հրահանգ են ընկալել եւ Գյումրու իշխանությունների դեմ գործողություններ սկսել։

Հունիսի 25-26-ին էլ ՏԿԵՆ-ն է դեսանտ իջեցրել Գյումրու համայնքապետարան։ 2 օր քրքրել են` հատառհատ նայել փաստաթղթեր, ստուգել հաստիքացուցակները։

Մեր աղբյուրից տեղեկացանք, որ հատկապես խոշորացույցով նայել են ֆինանսական եւ ճարտարագիտական բաժինները, ապա իրենց հետ տարել ինչ-որ «կասկածելի» փաստաթղթեր՝ հավելյալ ստուգման համար: Երեւանից եկածները գրեթե բառ չեն փոխանակել համայնքապետարանի աշխատողների հետ, մերժել են ցանկացած հյուրասիրություն։

Հիշեցնենք, որ Գյումրու ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 2025 թ. հոկտեմբերի 21-ից կալանքի տակ է՝ շորթման ու կաշառքի մեղադրանքով։ Գործով անցնում է եւս 8 պաշտոնյա, այդ թվում՝ գլխավոր ճարտարապետը։ Չնայած տոտալ ճնշումներին, Գյումրու ընդդիմությունն ամուր դիմադրություն է ցույց տալիս, եւ ՔՊ-ին չի հաջողվում ավագանու նիստերը տապալելով ճգնաժամ առաջացնել ու արտահերթ ընտրությունների գնալ:

Մեր տեղեկություններով, չի բացառվում, որ քաղաքի կառավարումն առաջիկայում ստանձնի Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը» դաշինքը, որը նոր անդամով է համալրվել:

Հուլիսի 3-ին ավագանու արտահերթ նիստ է նշանակված։

դիտվել է 243 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am