Հայաստանի զինված ուժերի սպաներն այլևս զրկված են անհատույց՝ սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունքից. factor.am

ՀՀ իշխանությունները «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» աղմկահարույց օրենքի ընդունմամբ իրենց ազատեցին բնակարանային բարելավման կարիք ունեցող գործող և պահեստազորի զինծառայողներին անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով տնամերձ հողամասով կամ բնակարանով ապահովելու պարտականությունից: Մինչ վերը նշված օրենքի ընդունումը զինծառայողների բնակարանային կարիքների բարելավման խնդիրը լուծվում էր «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով: Ըստ այդմ, օրենքի ուժով պետությունը պարտավոր էր բնակարանով ապահովել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին, այդ թվում նաև բնակարանային հաշվառման մեջ գտնվող և երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած, առողջության, տարիքի կապակցությամբ Զինված ուժերից արձակված և առնվազն 12 տարի 6 ամիս ժամկետով զինվորական ստաժ ունեցող անձանց: Սակայն այն բանից հետո, երբ անցած տարվա դեկտեմբերի 16-ին ուժի մեջ մտավ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, զինծառայողների բնակարանով ապահովումը երաշխավորող օրենքներն իրենց ուժը կորցրեցին: Մինչ այդ, բնակարանի համար հերթագրված զինծառայողները և պահեստազորի սպաները ձևականորեն պահպանել են իրենց՝ պետությունից անհատույց բնակարան ստանալու իրավունքը, քանի որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 73-րդ հոդվածով՝անցումային դրույթի 6-րդ կետով սահմանված է, որ նախկինում հերթագրված զինվորականների համար «… պահպանվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան ստանալու իրավունքը»: Սակայն, ողջ խնդիրն այն է, որ այդ իրավունքի իրացումը օրենքով նախատեսված չէ: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ՝ «Զինծառայողների բնակարանային ապահովությունը» հոդվածի առաջին կետով սահմանվում է. «Պայմանագրային զինծառայողները ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում ապահովվում են ծառայողական բնակարաններով…»: Այսինքն, պետությունը պարտավորություն ունի զինծառայողներին ապահովել ծառայողական բնակարանով: Իսկ ծառայողական բնակարանն, ինչպես հայտնի է, զինվորականներին տրվում է ժամանակավոր: Ծառայության բերումով այլ վայր տեղափոխվելիս կամ թոշակի անցնելիս նրանք պարտավոր են ՀՀ պաշտպանության նախարարությանը վերադարձնել իրենց հատկացված ծառայողական բնակարանը: Վերը նշված հոդվածի երկրորդ կետն իր հերթին սահմանում է. «ՀՀ կառավարության սահմանած կարգով և պայմաններով սպայական կազմի պայմանագրային զինծառայողները կարող են բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման պետական նպատակային ծրագրերից»: Այլ կերպ ասած՝ այս դեպքում էլ պետությունը պարտավորվում է զինծառայողներին հիպոտեկային արտոնյալ ծրագրերով ապահովել, ոչ թե անհատույց բնակարան հատկացնել, ինչպես նախկինում: Անհատույց բնակարան ապահովելու պետության պարտավորությունը պահպանվել է միայն բնակարանի կարիք ունեցող «Առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների» համար: Իսկ, օրինակ, ՀՀ զինված ուժերում քսան տարվա ծառայության ստաժ ունեցող սպաները, երկարամյա ծառայության հիմքով թոշակի անցած զինվորականները անհատույց բնակարան չեն կարող ստանալ: Հենց այդ փաստով է պայմանավորված այն հանգամանքը, որ 2018 թվականի պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված նպատակային գումարների շարքում գումար է նախատեսված միայն «Զոհված (մահացած) առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովում և բնակարանային պայմանների բարելավում» տողով միայն: Այս նպատակի համար ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված է 500 միլիոն դրամ: Ի դեպ, նշված գումարով նախատեսվում է բնակարանով ապահովվել շուրջ 60 շահառու ընտանիքների: Ենթադրվում էր, որ պաշտպանության ոլորտը կարգավորող նոր օրենսդրությամբ զինծառայողների սոցիալական վիճակը կբարելավվի, սակայն, կոնկրետ այս դեպքում ակնհայտ է, որ զինվորականների և հատկապես սպաների սոցիալական վիճակն ուղղակի վատթարացել է: factor.am

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am