ԵԽԽՎ-ի նոր նախագահը
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ Է դարձել իտալացի քաղաքական գործիչ Միկելե Նիկոլետին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ պաշտոնում նրա հաստատումը տեղի է ունեցել Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանի բացմանը:Նիկոլետիի թեկնածությունը միակն էր, պատգամավորներից այլեւս ոչ ոք այս անգամ չէր առաջադրվել խորհրդարանի խոսնակի պաշտոնում: Նիկոլետին այդ պաշտոնում փոխարինել է Ստելլա Կիրիակիդիսին, որը ԵԽԽՎ-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն էր 2017 թվականի հոկտեմբերի սկզբին նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնաթողությունից հետո: ԵԽԽՎ-ի ղեկավարի լիազորությունների ժամկետը մեկ տարի է՝ մեկանգամյա երկարացման հնարավորությամբ:
