Կարող է գիտակցված սադրանք լինել. Լավրով
Սիրիայի և Թուրքիայի սահմանին անվտանգության ուժերի ստեղծումը կարող է ամերիկյան գիտակցված սադրանք լինել, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:Լավրովը նշել է, որ Մոսկվան պահանջում է, որ ՄԱԿ-ն ուշադրություն դարձնի նաև Ռաքքա քաղաքի վրա ԱՄՆ գլխավորած կոալիցիայի գրոհին: ԱՄՆ-ն ավելի վաղ հայտարարել է, որ թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունն ապահովելու համար աջակցություն է ցույց տալու քրդերին: Այդ հայտարարությունից հետո Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի քրդերի դեմ:
