Թուրքական ընկերությունները սպառնում են «Գազպրոմին»
Hurriyet-ը գրում է ,որ Թուրքական գազային ընկերությունները պատրաստ են դիմել միջազգային արբիտրաժային դատարան՝ բողոքելով «Գազպրոմի» դեմ, եթե իրենց միջև ծագած կոնֆլիկտը չլուծվի՝ համաձայն գործող պայմանագրի, և նշվում է, որ թուրքական ընկերությունները մտադիր են խնդիրը լուծել «առավել պոզիտիվ»: Նշվում է, որ ռուսական ընկերությունը նախ՝ ավելի շատ է պահանջել վճարել գազի դիմաց, իսկ մերժումից հետո սկսել է կրճատել մատակարարումները: Փետրվարի 10-ից «Գազպրոմը» կրճատել է Թուրքիա գազամատակարարումը, որն ապահովում է այդ երկիր գազի մատակարարումների մոտ կեսը՝ արևմտյան երթուղով: Աղբյուրը նշել է, որ Ռուսաստանը նվազեցրել է գազամատակարարումները թուրքական մասնավոր ընկերությունների համար, որոնց հետ տարաձայնություններ ունի վառելիքի գնի վերաբերյալ:
