ԿԿՀ-ն Նիկոլ Փաշինյանի սպառնալից հայտարարությունների մեջ խախտում չի տեսել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ԿԿՀ կայքից տեղեկացավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) 2026 թվականի մայիսի 26-ին կայացրած որոշմամբ մերժել է քաղաքացի Ավետիք Չալաբյանի դիմումի հիման վրա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթի հարուցումը։

Ի՞նչն էր դարձել բողոքի առարկա

Ավետիք Չալաբյանն իր դիմումով պահանջում էր վարույթ հարուցել և արձանագրել Նիկոլ Փաշինյանի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքի և պաշտոնատար անձանց Վարքագծի կանոնագրքի խախտումները։ Բողոքի հիմքում ընկած էին 2026 թվականի մայիսի 18-ին նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանի հնչեցրած հրապարակային հայտարարությունները։

Խոսքը վերաբերում է քաղաքացի Արփինե Սողոյանի և լրագրողների հետ ունեցած սուր երկխոսության ընթացքում Փաշինյանի կողմից օգտագործված «կզացնելու ենք», «սատկացնելու եմ», «չոքցնելու եմ» արտահայտությունները՝ ուղղված ընդդիմադիր գործիչներին (Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան)։

Քաղաքացու հասցեին հնչեցված «ողորմելին դուք եք» և «դուք եք կզել, փախել եք» խոսքերը։

Նախընտրական հանրահավաքի և լրագրողների հետ զրույցի ժամանակ համացանցում հայտնված դիմակավորված անձանց տեսանյութին ի պատասխան հնչեցված կոշտ ձևակերպումները («համբալներ», «տականքներ», «սատկացնելու եմ բառիս իրավական իմաստով»)։

Ինչո՞ւ է ԿԿՀ-ն մերժել վարույթի հարուցումը

Հանձնաժողովը, ուսումնասիրելով ներկայացված փաստերը, եկել է այն եզրակացության, որ առկա չեն վարույթ հարուցելու հիմքեր՝ հետևյալ պատճառաբանությամբ.

«Ի պաշտոնե» հանդես չգալը։ Միջադեպերի ժամանակ՝ 2026 թ. մայիսի 18-ին, Նիկոլ Փաշինյանը գտնվել է արձակուրդում, որը տրամադրվել էր մայիսի 8-ից 27-ը, և հանդես է եկել որպես պատգամավորի թեկնածու՝ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակներում։ Հետևաբար, Վարքագծի կանոնագրքի 36-րդ կետը, որը վերաբերում է բացառապես ի պաշտոնե հանդես գալուն, կիրառելի չէ նրա տվյալ վարքագծի նկատմամբ։

Քաղաքական խոսքի ազատության լայն սահմանները։ ԿԿՀ-ն արձանագրել է, որ նախընտրական շրջանում քաղաքական բանավեճերի ժամանակ արտահայտվելու ազատության սահմանները հատկապես լայն են։ Ըստ հանձնաժողովի՝ Փաշինյանի կոշտ արձագանքները եղել են պատասխան քաղաքացու և ընդդիմադիրների կողմից հնչեցված նույնաբնույթ ձևակերպումների, օրինակ՝ Ռ. Քոչարյանի՝ մայիսի 14-ի «կզացած մարդու» մասին հայտարարության կամ դիմակավորված անձանց սպառնալից տեսանյութի։ Թեև խոսքը եղել է բարձրատոն ու կոշտ, այն չի պարունակել հայհոյախոսություն կամ ատելության խոսք, ուստի չի հատել իրավաչափության սահմանը։

Հատկանշական է, որ սա Ավետիք Չալաբյանի կողմից Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված միակ իրավական գործընթացը չէր. ԿԿՀ-ն մերժել է նաև Ազգային ժողովում արված «շուն ու շանգյալ» արտահայտության գործով վարույթի հարուցումը։ Ինչպես երևում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) 2026 թվականի ապրիլի 27-ին կայացրած թիվ N 07/2026/Վ/Վ պաշտոնական որոշումից, հանձնաժողովը մերժել է վարույթի հարուցումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այս գործով դիմումատուներն էին Սեմյոն Բաբայանը, Ավետիք Չալաբյանը և Ցոլակ Ակոպյանը, որոնց դիմումները ստացվել էին 2026 թ. ապրիլի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում։ Բողոքարկվող փաստը վերաբերում էր 2026 թվականի ապրիլի 17-ին Ազգային ժողովի ամբիոնից Փաշինյանի հնչեցրած ելույթին, որտեղ նա, դիմելով ընդդիմադիր քաղաքական ուժերին («Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, ԲՀԿ) և նրանց ընտրողներին, օգտագործել էր «շուն ու շանգյալ» արտահայտությունը։ Դիմումատուները պնդում էին, որ նման բառապաշարը վիրավորում է մարդու արժանապատվությունը, սերմանում թշնամանք և հոգեբանական ճնշում գործադրում քաղաքացիների վրա՝ սահմանափակելով նրանց ազատ կամարտահայտումը 2026 թ. հունիսի 7-ի ընտրություններից առաջ, ինչպես նաև խախտում է «Հանրային ծառայության մասին» օրենքը և պաշտոնատար անձանց Վարքագծի կանոնագիրքը։

Սակայն Չալաբյանը բողոքարկել էր ԿԿՀ-ի որոշումը և կրկին դիմում-բողոք էր ուղարկել։ Այս դեպքում Չալաբյանը պահանջում էր վերացնել Հանձնաժողովի ապրիլյան մերժումը և վարույթ հարուցել վարչապետի կողմից 2026 թ. ապրիլի 17-ին Ազգային ժողովի ամբիոնից ընդդիմադիր ուժերի («Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, ԲՀԿ) և նրանց ընտրողների հասցեին հնչեցրած «շուն ու շանգյալ» արտահայտության փաստով։ Հանձնաժողովը, սակայն, անփոփոխ է թողել վարույթի հարուցումը մերժելու իր նախկին որոշումը՝ կրկին պատճառաբանելով, որ նախընտրական շրջանում խորհրդարանական ամբիոնից հնչող քաղաքական խոսքի ազատության սահմանները լայն են, իսկ նշված ձևակերպումը եղել է ընդամենը հղում Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տեսանյութի ձայնագրությանը և չի հատել իրավաչափության սահմանը։

Սակայն ուշագրավ է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սույն մերժման որոշումները կայացվել են մայիսի վերջին, իսկ արդեն հունիսին՝ խորհրդարանական ընտրությունների փուլում, դիմումատու քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը կալանավորվել է, ինչը հանրային ու քաղաքական դաշտում քննարկումների նոր ալիք է բարձրացրել»։

դիտվել է 206 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am