Ինչու է Կարեն Կարապետյանը գովերգում «Տաշիր» ընկերությանը. հարցազրույց «ՌԻԱ Նովոստիին»

Այժմ Հայաստանում ներդրումների համար լավագույն ժամանակն է։ Նման կարծիք է հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում: «Հայաստանը մտադիր է օտարերկրյա ներդրումների համար առավելագույն հարմար պայմաններ ստեղծել: Նոյեմբերի 13-ին Երևանում «Տաշիր» ընկերությունների խումբը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը «Հայաստանի ներդրողների ակումբ» նախաձեռնության շրջանակում ներկայացրել են հանրապետության էներգետիկ ոլորտում ներդրումային ծրագիր՝ ընդհանուր ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար ծավալով: 2015 թվականից «Տաշիր» ընկերությունների խմբի ակտիվի մեջ մտնող բաշխիչ ցանցերում ներկայիս էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքի վերակառուցման և էլեկտրաէներգիայի կոմերցիոն հաշվարկի ավտոմատ համակարգի ներդրման համար առաջիկա տարիներին կուղղվեն մոտ 900 միլիոն դոլարի ներդրումներ: Հայաստանի էներգետիկ ոլորտում «Տաշիր» ընկերությունների խմբի ևս մի ներդրումային նախագիծ կդառնա «Շնող» ՀԷԿ-ի կառուցումը, դրա համար կներդրվի մոտ 200 միլիոն դոլար»,-ասել է նա: Կարեն Կարապետյանը նշել է, որ դրանցից բացի, իրականացվում են խոշոր ենթակառուցվածքային նախագծեր, ինչպիսին է՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կառուցումը, մայրաքաղաքում նոր բնակելի համալիրի կառուցումը, իրականացման փուլում է Երևանում նոր «Նոյ» էթնիկ թաղամասի կառուցման նախագիծը, որտեղ բացի բնակելի համալիրից՝ տեղակայված կլինեն հյուրանոցներ, արվեստանոցներ և արհեստանոցներ: Նա նշել է նաև Գյումրիում «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցի վերականգնման նախագծի մասին և հավելել, որ նախապատրաստման փուլում են նաև Հայաստանի մի քանի մարզերում այլ հիմնական զբոսաշրջային ուղղություններով ներդրումային ծրագրեր: Հայաստանի վարչապետը նաև ընդգծել է հանքարդյունաբերության, ինչպես նաև թեթև արդյունաբերության ոլորտներում խոշոր ներդրումային նախագծերը: «Հայաստանում օր օրի ավելի մեծ տարածում է ստանում օրգանիկ և ջերմոցային գյուղատնտեսությունը, որի արտադրանքը մեծ պահանջարկ ունի: Ինչպես հայտնի է՝ Հայաստանը միջազգային հեղինակություն ունի միրգ-բանջարեղենի վերամշակման, կոնսերվացման, չրերի և հյութերի արտադրության ոլորտներում, իսկ տեղի ջուրը և ալկոհոլային արտադրանքը դարձել են Հայաստանի այցեքարտը»,- նշել է Հայաստանի վարչապետը: Նրա խոսքով՝ այդ բոլոր նախագծերի դրական ազդեցությունը կնկատվի աստիճանաբար և սոցիալական և տնտեսական դրական փոփոխությունների նոր փուլ կբացի, ինչպես նաև «միջազգային հարթակներում կամրապնդի Հայաստանի իմիջը՝ որպես երկիր, որտեղ հարմար է ապրել, հանգստանալ և բիզնես վարել»: «Ընդհանրապես, պետք է ասել, որ մեր հիմնական նպատակներից մեկը երկրում բիզնես վարելու համար առավելագույն հարմար պայմանների ստեղծումն է, և հաշվի առնելով վերոնշյալը՝ կարող եմ վստահեցնել, որ այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում բիզնես անելու համար»,- ասել է նա: Այս մասին հաղորդում է ria.ru-ն:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am