Ինչով է բացատրվում Արմեն Սարգսյանի «սեթևեթանքը»

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի համար տարօրինակ է «Ելք»-ի այն մոտեցումը, որ իրենք դեմ են քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը զուտ միայն այն պատճառով, որ նրան առաջադրել է ՀՀԿ-ն: «Հետաքրքիր է, եթե Արմեն Սարգսյանը չլիներ Հանրապետականի թեկնածուն, ապա «Ելք»-ն ի՞նչ դիրքորոշում կունենար»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց Բաղդասարյանը: «Ելք»-ի այն դիտարկմանը անդրադառնալով, թե Հանրապետականը կարող էր աջակցել իրենց, անհրաժեշտ 18 ստորագրությունն ապահովել, որ իրենք էլ իրենց թեկնածուին առաջադրեին, ՀՀԿ-ականը նշեց. «Մենք չպետք է այդ հնարավորությունը տայինք։ Ընդդիմադիր մեր քաղաքական ուժերի ձայները բավարարում են, որ կարողանան մեկ քառորդ ստորագրությունով իրենց թեկնածուին ներկայացնեն։ Խնդիրն իրենց մեջ պետք փնտրել ու իրենց բանակցությունների արդյունքում պիտի կարողանային թեկնածու առաջադրել»: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչով է բացատրում Արմեն Սարգսյանի «սեթևեթանքը»՝ ժամանակ խնդրել որոշում կայացնելու համար, և հնարավոր համարո՞ւմ է, որ նա կմերժի Սերժ Սարգսյանի առաջարկը։ «Ես կարծում եմ, որ լրագրողները և հանրությունն այդքան լուրջ չեն վերաբերվի, որ ՀՀ չորրոդ նախագահի թեկնածու առաջադրվի, և մեկ խոսակցության ընթացքում, մի քանի վայրկյանում լինի համաձայնություն։ Բնականաբար, թեկնածուն պետք է կշռադատի, նա պետք է հանդիպի քաղաքական ուժերի հետ, հանրության հետ, որպեսզի իր հնարավորությունները, իր մոտեցումները կարողանա դրսևորել և ինքն իր համար հասկանա՝ դա ընդունելի՞ է, թե՞ ընդունելի չէ, և նոր պետք է պատասխան տա»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը։

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am