Ամուլսարի ոդիսականը. ովքե՞ր են Լիդիանի «անկախ» փորձագետները

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հանդես եկել նոր հոդվածով: ՀԲՃ մասնագետները վստահ են, որ Ամուլսարում ոսկի կորզելու հույսեր փայփայող օֆշորային Լիդիան ընկերությունը ոչ միայն անփորձ ընկերություն է, այլև այն, որ այս ընկերությունը պարբերաբար իրականության հետ կապ չունեցող տեղեկատվություն է տրամադրում այն պետական մարմիններին, որոնք, խախտելով ամեն տեսակ օրենք, թույլատրել են հանքի շահագործումը: Հոդվածը ներկայացնում ենք առանց փոփոխության. «Ամուլսարում հանք չբացելու բազմաթիվ փաստարկված պատճառներ կան, որոնք ներկայացվել են տարիների փորձ ունեցող փորձագետների կողմից: Սակայն այս ամենին գումարվում է նաև այն փաստը, որ Ամուլսարում ոսկի կորզելու հույսեր փայփայող օֆշորային Լիդիան ընկերությունը ոչ միայն անփորձ ընկերություն է, այլև այն, որ այս ընկերությունը պարբերաբար իրականության հետ կապ չունեցող տեղեկատվություն է տրամադրում այն պետական մարմիններին, որոնք, խախտելով ամեն տեսակ օրենք, թույլատրել են հանքի շահագործումը: Դա արվում է նաև լրատվամիջոցների միջոցով՝ իրենց գործունեության մասին դրական հանրային կարծիք ձևավորելու համար։ Խոսքը վերաբերում է ոչ միայն ընկերության այն հավաստիացումներին, որ իրենք կարող են ցանկացած ռիսկ կառավարել, այլ նաև նրան, որ այդ հավաստիացումները կարող են հաստատել անկախ փորձագետները: Հունվարի 12-ին այս ընկերությունը հանդիպել էր Բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ և հերթական անգամ համոզում էր, որ Ամուլսարի բնապահպանական բոլոր խնդիրները հնարավոր է կառավարել: Որպես այս պնդումները հաստատող՝ ընկերությունը հրավիրել էր իր պնդմամբ միջազգային անկախ փորձագետ Լարի Բրեքենրիջին: Սակայն  ընդամենը մի փոքրիկ հետազոտությունը գուգլում հասկանալի է դարձնում, որ այս փորձագետը անկախ լինել չի կարող, քանի որ նա և կազմակերպությունը, որի համար նա աշխատում է՝ «Global Resource Engineering»-ը, տարիներ շարունակ աշխատել են Լիդիանի համար, կազմել են Լիդիանի զեկույցները, այդ թվում Ամուլսարի երկրաքիմիական բնութագրման և կանխատեսումային զեկույցը, հանքի շահագործման տեխնիկատնտեսական հիմնավորումը և այլն: Մեկ այլ դրվագ ևս. 2017թ.-ի հոկտեմբերի 16-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում պետք է տեղի ունենար հանքաարդյունաբերության փորձագետ Աարոն Ստիգսի բանախոսությունը, որը կազմակերպվել էր Լիդիան Ինտերնեյշնլ ընկերության աջակցությամբ: Այն տեղի չունեցավ: Սակայն այստեղ հատկանշական է մի այլ բան: Բանախոսը պետք է խոսեր ժամանակակից հանքարդյունաբերության և իր ստեղծած «Զրո վնասից անդին» գործիքի մասին, որն իբր մեխանիզմ է՝ մշակված հանքային ընկերությունների համար՝ խուսափելու բնապահպանական վնասակար ազդեցություններից և պաշտպանելու շրջակա համայնքների առողջությունն ու աշխատողների անվտագնությունը: Եվ այս մասին խոսելու էր ոչ թե ինչ որ մի անկախ փորձագետ (թեև հաշվի առնելով, որ կազմակերպողների թվում էր Լիդիանը, դժվար էր ակնկալել անկախ տեսակետ), այլ մի մարդ, ով հանդիսանում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) «Համայնքային զարգացման խորհրդատվություն» ծրագրի փորձագետ, դե իսկ ՄՖԿ-ն տարիներ շարունակ «Լիդիան ինթերնեշնլի» ներդրողներից մեկն է եղել։ Բայց և մյուս կողմից, Աարոն Ստիգսն անմիջականորեն կապված է նաև «Լիդիան ինթերնեշնլ» ընկերության Կայուն զարգացման բաժնի փոխնախագահ Ռոբերտ Կարոյի հետ, որի հետ աշխատել է  կանադական IAMGOLD և Breakwater Resources հանքաարդյունաբերական ընկերություններում: Սրան էլ ավելացնենք նաև այն, որ Աարոն Ստիգսը Ռոբերտ Կարոյի դստեր ամուսինն է: Այնպես որ ակնկալել, որ Լիդիանը հանրությանը կամ կառավարությանը ներկայացնում է իր անելիքների որևէ անկախ ու հիմնավորված գնահատական, հնարավոր չէ։ Ընդհակառակը, այդ գհատականների անիհմն լինելը դառնում է ակնհայտ, երբ հաշվի են առնվում բոլոր հիմնավորված մասնագիտական փաստարկներն ընդդեմ այս ծրագրի»: Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am