Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ հանդիպումից հետո կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն պետք է ավելի համախմբված գործի միջազգային արենայում և ավելի արագ կայացնի որոշումներ, քանի որ այսօր ժամանակը մեծ նշանակություն ունի։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։
«Միայն այդ կերպ ԵՄ-ն կարող է հաստատվել աշխարհում։Այսօր ժամանակը զգալի դեր է խաղում։ Մենք, որպես եվրոպացիներ, պետք է փոքր-ինչ ավելի արագաշարժ դառնանք»,-նշել է կանցլերը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել հայտարարությամբ:
«Ելիսեյան պայմանագիրը հանդիսանում է ուղենիշ գերմանա-ֆրանսիական բարեկամության պատմության մեջ և մնում հիմք՝ մեր երկրների և մեր քաղաքացիների միջև լայն և վստահելի փոխգործակցության համար։ Այդ ժամանակներից ի վեր գերմանա-ֆրանսիական բարեկամությունը դարձել է եվրոպական ինտեգրման անկյունաքար»,-ասվում է հանդիպումից հետո արված հայտարարությունում։
Երկու երկրների առաջնորդները հաստատել են Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության խորացման վճռականությունը։ «Նախագահն ու կանցլերը ողջունում են մեր երկու խորհրդարանների համատեղ բանաձևն ու նրանց մտադրությունը՝ ամրապնդելու համագործակցությունը պաշտոնական երկկողմ խորհրդարական համաձայնագրի միջոցով»,-ընդգծվում է փաստաթղթում։
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը