Վաշինգտոնի կոչը Անկարային
ԱՄՆ վարչախումբը Անկարային կոչ է արել զսպվածություն ցուցաբերել Սիրիայի տարածքում թուրքական բանակի օպերացիաների ընթացքում։ «Մենք Թուրքիային կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և համոզվել, որ նրա ռազմական գործողությունները ծավալով և տևողությամբ սահմանափակված են, և նաև, որ այնպես են իրականացվում, որպեսզի խուսափեն խաղաղ բնակչության զոհերից»,– նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերտի պաշտոնական հայտարարության մեջ։
