Ալլա Պուգաչյովան 1,6 միլիոն դոլար է շահել խաղատանը
Սկանդալային դերասան Ստանիսլավ Սադալսկին Instagram-ի իր էջում պատմել է, թե ինչպես է Ալլա Պուգաչյովան խաղատանը 1,6 միլիոն դոլար «շահել»։ Նա ինը ժամ նստել է մոսկովյան «Կրիստալում»։ Սադալսկին այդ ժամանակ թերթում է աշխատել։ Երբ նա իմացել է, որ Պուգաչյովան 1,6 միլիոն դոլար է շահել, որոշել է պարզել մանրամասները։ Նա իմացել է, որ այդ առանձին սենյակում Պուգաչյովան հսկայական գումարներ է պարտվել, բայց ղեկավարությունը առաջարկել է այն վերադարձնել, որպեսզի գրեն, իբր թե դա շահում է եղել։ «Այդպիսով իրենք իրենց հսկայական գովազդ են արել, չէ որ բոլոր ԶԼՄ–ները այդ ժամանակ դրա մասին էին գրում»,– իր բլոգում գրել է Սադալսկին։
