Վրաստանի խորհրդարանը չի հրավիրվել Եվրախորհրդարանի ընդլայնման հարցերով նիստին
Վրաստանի խորհրդարանը հրավիրված չէ ընդլայնման հարցերով միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին, որը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 24-ին Եվրոպական խորհրդարանում (Եվրախորհրդարան)։ Այս տեղեկությունը Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը գրավոր հայտնել է «Եվրոսկոպ»-ին՝ ի պատասխան այն հարցի, թե արդյո՞ք Վրաստանի խորհրդարանը հրավիրված է նշված նիստին։
«Եվրախորհրդարանը բազմիցս հայտարարել է, որ չի ճանաչում Վրաստանի խորհրդարանի լեգիտիմությունը, նաև` նրա նշանակած նախագահի լեգիտիմությունը։
Եվրախորհրդարանը Եվրամիության անդամ պետություններին կոչ է արել «Վրացական երազանք»-ի իշխանության հետ քաղաքական շփումները շարունակել միայն խիստ անհրաժեշտության հարցերով` միաժամանակ պահպանելով և ուժեղացնելով համագործակցությունը Վրաստանի քաղաքացիական հասարակության, անկախ մեդիայի և ակադեմիական հաստատությունների հետ։
Եվրախորհրդարանն իր լիակատար համերաշխությունն է հայտնում վրաց ժողովրդին, որը շարունակում է պայքարը հանուն եվրոպական և ժողովրդավարական Վրաստանի»,- ասված է Եվրախորհրդարանի պատասխանում, որը տարածել է «Եվրոսկոպ»-ը։
Aliq.ge
