ՖԻՖԱ-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) թվիթերյան էջում Հենրիխ Մխիթարյանին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ: Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն առաջիկայում տեղափոխվելու է Լոնդոնի «Արսենալ»: Նա արդեն ժամանել է Լոնդոն, որտեղ բուժզննում կանցնի «Արսենալում»:
