Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ
Այսօր՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Պտղունք գյուղի վարչական տարածքում Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Հովհաննես Ա․-ն իր վարած «Mitsubishi Colt» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes ML 500» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հովհաննես Ա․-ն, ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ 4-ամյա Լ․ Ա․-ին և 5-ամյա Ք․ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկներ՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահե Էվոյանը և Գուրգեն Մելիքյանը։
Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արամ Ղուկասյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է կայանված ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի։
