ԱՄՆ ռազմական գերատեսչության ծախսերը Իրանի դեմ գործողության համար կազմել են մոտավորապես 40 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի հրապարակման պատրաստվող զեկույցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այս գումարը ներառում է օգտագործված զինամթերքի, ոչնչացված տեխնիկայի և ամերիկյան բազաներին հասցված վնասի արժեքը, սակայն չի ներառում գործառնական ծախսերը, որոնք արդեն ներառված էին Պենտագոնի 2026 ֆինանսական տարվա բյուջեում, հեռուստաընկերությանը հայտնել է CSIS-ի ավագ խորհրդական Մարկ Քենսիանը։
Փորձագետը նշել է, որ ռազմական գերատեսչության համար ծախսերի ամենալուրջ հոդվածը դարձել է զինամթերքը, որին բաժին է ընկել 26 միլիարդ դոլար։ Դա պայմանավորված է նրանով, որ ամերիկացի զինվորականներն օգտագործել են մեծ թվով հեռահար, բարձրտեխնոլոգիական, թանկարժեք սպառազինություն։ Օրինակ՝ ԱՄՆ-ը սպառել է մոտ հազար Tomahawk հրթիռ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմում է մոտ 2,5 միլիոն դոլար, հավելել է նա։
Ըստ CSIS-ի գնահատման՝ ռազմական գործողությունների առաջին 100 ժամն ԱՄՆ-ի վրա արժեցել է 3,7 միլիարդ դոլար, իսկ հակամարտության ընթացքում պատերազմի օրական արժեքը նվազել է հարվածների հաճախականության կրճատման հաշվին։
Հունիսի 18-ին The Wall Street Journal թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ ռազմական գերատեսչությունը Կոնգրեսի անդամներին տեղեկացրել է, որ Իրանի դեմ ռազմական գործողության և այլ ծախսերի կապակցությամբ իրեն անհրաժեշտ է 80 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորում։
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը