Ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ․ ՀԱԿ

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հանդես է եկել համախմբման առաջարկով․

«ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ

Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության հաստատման համար իբր անհրաժեշտ սահմանադրական մեծամասնության ստեղծման պատրվակով Նիկոլ Փաշինյանի ռեժիմը սկսել է Հայաստանում ժողովրդավարական եւ քաղաքացիական ազատությունների սահմանափակման եւ անձնիշխանության ինստիտուցիոնալ հիմքերի հաստատման գործընթաց։

Չնայած հանրային դեբատում արգործնախարար Միրզոյանի խոստովանությանը, որ բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերը ընդունում են խաղաղության նախաստորագրած պայմանագիրը, իշխանության բոլոր ընդդիմախոսները հայտարարվել են «պատերազմի կուսակցություններ» եւ խաղաղության թշնամիներ։

Ընտրությունների ընթացքում կատարվել են խոշորածավալ, համակարգային ընտրախախտումներ, որոնց հետեւանքով աղավաղվել է Հայաստանի քաղաքացիների կամարտահայտությունը եւ խաթարվել պետական իշխանության լեգիտիմությունը։
Ընտրական օրենսգրքի 101 հոդվածի բացահայտ խախտումով եւ քաղաքացիների ընտրական իրավունքի ոտնահարմամբ ԿԸՀ֊ի կողմից ընդունվել է ապօրինի որոշում Նիկոլ Փաշինյանի ուժին եւս չորս մանդատ շնորհելու մասին, ինչի արդյունքում Փաշինյանը ձեռք է բերել 3/5֊րդից ավելի մեծամասնություն, էապես թուլացնելով նրա իշխանության զսպումների ու հակակշիռների համակարգը։
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ՀՀ ներքին գործերի նախարարարության հետ համագործակցությամբ շրջանառության մեջ է դրվել Ընտրական օրենսգրքի փոփոխության հակասահմանադրական նախագիծ, ըստ որի հանրաքվեներում եւ Ազգային Ժողովի ընտրություններում այսուհետեւ իրավունք կունենան քվեարկել միայն Հայաստանում վերջին տարում մշտապես բնակվող քաղաքացիները։ Օրենքի նախագծի նպատակն է ՀՀ ընտրողների ընտրական ցուցակից հեռացնել մոտ կես միլիոն քաղաքացիների, ինչը թույլ կտա ռեժիմին էապես հեշտացնել Ադրբեջանի կողմից պարտադրվող եւ Փաշինյանի անձնիշխանությունը ամրապնդող սահմանադրական փոփոխությունների անցկացումը։
Ռեժիմի հեռահար նպատակն է՝ ամեն գնով ձեւավորել սահմանադրական մեծամասնություն խորհրդարանում եւ ընդունել այնպիսի սահմանադրություն, որը նրան թույլ կտա մի կողմից՝ կատարել Ադրբեջանի պարտադրանքը եւ վերացնել Հայաստանի անկախացման պետաիրավական հիմքերը՝ Անկախության հռչակագիրը, մյուս կողմից՝ վերջնականապես վերացնել Նիկոլ Փաշինյանի անձնիշխանությանը խոչընդոտող հակակշիռների եւ զսպումների սահմանադրական մեխանիզմների վերջին մնացուկները։ Այդ նպատակին հասնելու համար ռեժիմը ցինիկաբար օգտագործում է միջազգային համայնքի աջակցությունը Ադրբեջանի հետ խաղաղության հաստաման գործընթացին, փորձելով վերածել այն աջակցության՝ երկրում ավտորիտար հակադեմոկրատական ռեժիմ հաստատելու իր փորձերին։

Ստեղծված իրավիճակում Հայ Ազգային Կոնգրեսը առաջարկում է ժողովրդավարության եւ ինքնիշխանության ճակատագրով մտահոգ բոլոր ընդդիմադիր ուժերին ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ։

Մենք առաջարկում ենք համատեղ խորհրդակցությունների արդյունքում ձեւավորել «Ոչ»֊ի շարժման միասնական ղեկավար մարմին եւ կազմակերպել համատեղ գործունեություն հետեւյալ նպատակներով եւ ուղղություններով։

​Անցկացնել ժողովրդական բողոքի համատեղ զանգվածային միջոցառումներ՝ ի աջակցություն 2026 թվականի հունիսի 7֊ի Ազգային Ժողովի կեղծված ընտրությունների արդյունքների եւ դրա հետ կապված ռեժիմի ապօրինի որոշումների ու ակտերի բողոքարկման։
Սահմանադրականության շրջանակներում պայքար տանել երկրում հնարավորինս շուտ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման համար, որը միակ հնարավորությունն է, որպեսզի հաղթահարվի պետական իշխանության ոչ֊լեգիտիմության առաջացրած ճգնաժամը։
​Դիմակայել կեղծիքներով եւ բռնաճնշումներով սահմանադրական մեծամասնություն ստեղծելու ռեժիմի բոլոր ապօրինի փորձերին, ինչպես նաեւ նոր սահմանադրության ընդունման կամ փոփոխման կարգը որոշող Սահմանադրության 202 հոդվածի որեւէ փոփոխության, որը կարող է իջեցնել նոր սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար Ազգային Ժողովի պատգամավորների անհրաժեշտ 2/3֊րդ շեմը։
Մշակել համազգային կոնսենսուսով 1990 թվականին ընդունված կիսանախագահական մոդելի հիման վրա սահմանադրության նոր նախագիծ, որն անհրաժեշտ իրավաքաղաքական կարգավորումներով հանդերձ կպահպանի հղումը Անկախության հռչակագրին, եւ, մյուս կողմից, կստեղծի զսպումների եւ հակակշիռների սահմանադրական մեխանիզմներ, որոնք կապահովեն դատական իշխանության, քննչական մարմինների, ԿԸՀ֊ի եւ հանրային այլ մամինների իրական անկախությունը գործադիր իշխանությունից, այսպիսով վերականգնելով ժողովրդավարության եւ քաղաքացիական ազատությունների ինստիտուցիոնալ հիմքերը։»

դիտվել է 145 անգամ
Լրահոս
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ․ ՀԱԿ Իսրայելցի զինվորականները ազատ են գործել՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով․ Կաց Տոտենհեմն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է նախատեսում Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am