Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մեկնում է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար, իսկ Ջարեդ Քուշներն արդեն այնտեղ է, հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով աղբյուրներին։
ԱՄՆ փոխնախագահ Վենսը նշել է, որ ինքը ևս կարող է երկու օրվա ընթացքում մեկնել Շվեյցարիա՝ իրանական պատվիրակության հետ բանակցություններ վարելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի, հայտարարել էր Իրանի զինված ուժերի հրամանատարական շտաբը։
«Սա համաձայնագրի խախտման առաջին պատասխան քայլն է։ Եթե ագրեսիան շարունակվի, կիրականացվեն լրացուցիչ քայլեր»,-ասված է հայտարարության մեջ։
