«Փարիզից 1990-ին, ձեռքիս միայն մեկ ուղղությամբ տոմս, մշտական բնակության եկա Հայաստան»

Ֆրանսիայում 55 տարեկան հասակում ստամոքսի քաղցկեղի հիվանդությունից մահացել է հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը: Նա իր վերջին գրառումը Ֆեյսբուքում թողել է 2017-ի նոյեմբերին 23-ին: ՁՈՆ ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻՆ Երևի ոմանք գիտեն, որ Փարիզից 1990 թ. գարնանը, ձեռքումս միայն «Մեկ ուղղությամբ տոմսով – One way ticket» և մշտական բնակության նպատակով ժամանել եմ Երևան։ Ուզում եմ բոլորն էլ իմանան, որ իմ Ձեր հետ միասին 27 տարիներ ի վեր մշտապես ապրելը պարտական եմ ազգիս ամենաիսկական բոլոր դրական հատկանիշերով օժտված ՄԵԾ հայորդուն՝ Լեոնիդ Ազգալդյանին։ Խնդրում եմ իմ այս արտահայտությունից ոչ ոք թող չեղանա, բայց ըստ իս, նա մեր պատմության 20-րդ դարի ավարտին «Օգտակար Գործողության Գործակցով» անչափելի մեծ առաքելություն կատարած ու իր մարտական ընկերոջ՝ «Ազատագրական Բանակի Արցախ Ճակատի» հրամանատար Վլադիմիր Բալայանի թաղման ժամանակ նրան բնութագրելու համար արտահայտածով «հարյուր տարին մեկ» ծնվող տեսակից էր։ Մինչև իր՝ 1992 թ. հունիսի 21-ին անմահանալը նրա հետ անընդմեջ ացկացրածս մոտ 2 տարով եմ ապրում մինչ այսօր ու երդվել եմ ապրել նաև մինչև ինձ բաժին հասած երկրային կյանքի ամենավերջին շունչը։ Այսօր պետք է լինեի իմ պաշտելի հայրենիքի ոստան Երևան քաղաքում, մասնակցելու և Ձեզ բեմից ողջունելու Արամ Խաչատրյանի անվան օպերայի հիասքանչ դահլիճում նշվող ազգիս ՄԵԾՆ ԶՈՐԱՎԱՐ Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակի տոնախմբության միջոցառմանն անձնապես, որը ցավոք ստիպված եմ իմ արդեն չորս ամիսներ չարանենգ քաղցկեղի դեմ բուժման նպատակով գտնվածս Ֆրանսիայի հիվանդանոցից միայն գրավոր ներկայացնել։ Այսիվ ազգիս ամենաբարոյական կերպարը ներկայացնող Լեոնիդ Ազգալդյանի մասին միայն մեկ բան պետք է ասեմ. Լեոնիդ Ազգալդյանը մերօրյա Գարեգին Նժդեհն է անտարակույս և նրա ազնիվ ու պարկեշտ կերպարը մեզ՝ բոլորիս օդ ու ջրի պես հարկավոր է մեր հայրենիքը կարծեք թշնամու նման խժռող այս ապազգային իշխանություններից օր առաջ ազատվելու համար։ Ուստի փորձենք սովորել մեծ զորավարից, փորձենք լեոնիդյան փառքերով ապրել ազգովին… և կտեսնենք թե ամեն ինչ ինչպես դեպի լավն է ընթանալու։ Հավատանք մեր ուժերին և ազգային ներուժին, քանզի Լեոնիդ ծնած հայ ազգը ընդունակ է իր առաջ կանգնած բոլոր հարցերն ի նպաստ իր ազգի լուծել։ Լավ եղեք սիրելի հայրենակիցներ, բարին ընդ Ձեզ, մեզ՝ բոլորիս։ Հայրենի սիրով և կարոտով… «Սա Հայաստան է և վերջ»

Սարգիս ՀԱՑՊԱՆԵԱՆ Ֆրանսիա, 23 նոյեմբեր 2017 թ.

դիտվել է 152 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am