Թուրքիան հրթիռակոծվել է
Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը՝ Սիրիայի տարածքից դեպի թուրքական Քիլիս նահանգ է արձակվել 3 հրթիռ, ինչի հետևանքով վնասվածք է ստացել մեկ մարդ: Տեղում աշխատում են իրավապահ մարմինները: Քիլիսը տեղակայված է թուրք-սիրիական սահմանին: Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել է սիրիական Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն սկսելու մասին: Գլխավոր շտաբի տվյալներով՝ գործողության շրջանակում օգտագործվել է 72 ինքնաթիռ, որոնք խոցել են 108 թիրախ:
