«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանի օգնականն ուրիշ ի՞նչ պետք է աներ

 «Հրապարակ օրաթերթը» գրում է. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է առաջիկա ընտրություններին վերաբերող մի շարք հարցերի՝ կուսակցությունների ֆինանսավորումից մինչեւ քարոզչություն, եւ հատկապես խոսել է ԲՀԿ-ին խորհրդարան չթողնելու ԿԸՀ-ի գործողությունների մասին՝ դա որակելով որպես օրինական քայլ: Վահագն Հովակիմյանը կարծում է, որ խախտումներ արձանագրելու դեպքում իրենք ողջամիտ քայլ են արել այդ ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելով եւ ճիշտ են արել, որ վերաքվեարկություն չեն նշանակել` այդ մարդկանց զրկելով ընտրելու իրավունքից եւ 60 հազարին մոտ ձայն գողանալով ԲՀԿ-ից, 2 հազար 600 մարդու զրկելով ընտրելու իրավունքից ու 3 մանդատ նվիրելով ՔՊ-ին:


«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով Հովակիմյանի հայտարարությունների մասին, ասում է. «Բայց նախ պետք է հարցնել այդ մարդուն` քո ի՞նչ գործն է, թե վերաքվեարկության արդյունքում պատկերն ինչպիսին կլինի: Ընտրողը գիտի, թե ինչպես կքվեարկի վերաքվեարկության ժամանակ: Վահագն Հովակիմյանի խնդիրը, որպես ԿԸՀ նախագահի, ընտրական գործընթացների ապահովումն է: Նա ընդամենը քվեարկությունը կազմակերպողն է, մնացածը որոշում է ընտրողը: Վահագն Հովակիմյանի տրամաբանությամբ՝ ընդհանրապես պետք է ընտրություններ չանցկացվեն, որովհետեւ սոցիոլոգիական հարցումները նախապես կարող են վկայել, որ ՔՊ-ն չի կազմելու մեծամասնություն, այդ պատճառով ընտրություններ չպետք է տեղի ունենան, որպեսզի քաղաքացիները չգնան եւ իրենց քվեն չտան ընդդիմադիր ուժերին: Վահագն Հովակիմյանը ոչ մի հիմնավորում չունի այն կոպտագույն սխալների համար, որոնք իրենք թույլ են տվել: Դիտորդական կազմակերպությունները, քաղաքական ուժերը արձանագրել են այն բոլոր խախտումները, որոնք թույլ է տվել Վահագն Հովակիմյանի ղեկավարած կառույցը: Վահագն Հովակիմյանը 60 հազար ընտրողի ձայն փոշիացրեց, որ Նիկոլը 3 մանդատ ավել ունենա: Ընդ որում՝ դա արեց հակառակ տրամաբանությամբ: ԲՀԿ-ն ի սկզբանե եղել է ռադիկալ ընդդիմադիր քաղաքական ուժ, եւ հիմա ստացվում է, որ այդ ռադիկալ ընդդիմադիր ուժին ձայն տված քաղաքացիների քվեներով մանդատ են ստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները: Ի դեպ, ինքը եւս այդ կուսակցության անդամ է եղել եւ շարունակում է լինել, ինչը եւս ապօրինություն է: Դե իհարկե, ի՞նչ կարող էր նա անել, ի վերջո` Նիկոլ Փաշինյանի շնորհիվ դարձել էր պատգամավոր, ամբողջ կյանքում եղել է Նիկոլ Փաշինյանի օգնականը, ուրիշ ի՞նչ կարելի է սպասել այդ ուժից: Օրենքում չկա որեւէ կետ, որը թույլ է տալիս ԿԸՀ-ին՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները եւ վերաքվեարկություն չնշանակել: Օրենքում հստակ նշված է, որ նման պարագայում ԿԸՀ-ն պարտավոր է կազմակերպել կրկնակի քվեարկություն, բացի դա՝ ԲՀԿ-ն դիմել էր վարչական դատարան, իսկ դատարանն արձանագրել էր, որ տվյալ երեք տեղամասերում քվեարկությունն ազդել է ընտրությունների վերջնական արդյունքի վրա, իսկ վերաքվեարկության լիազորությունը պատկանում է ԿԸՀ-ին: Ըստ էության` վարչական դատարանը եւս պարտավորեցրել է ԿԸՀ-ին՝ կազմակերպել վերաքվեարկություն, սակայն ԿԸՀ-ն այստեղ եւս ենթադրյալ հանցանք է գործել՝ դատարանի որոշումը չկատարելով»:

 

դիտվել է 350 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am