«Հրապարակ». Ինչ են հայտարարագրել Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները

 «Հրապարակ օրաթերթը» գրում է.  Նիկոլ Փաշինյանը ԿԸՀ է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Որպես անշարժ գույք՝ նա հայտարարագրել է Իջեւանում գտնվող բնակարանը, որտեղ համասեփականատեր է։ Այլ անշարժ գույք, ինչպես նաեւ տրանսպորտային միջոց, չի հայտարարագրել։ Վերջին տարվա ընթացքում Փաշինյանի եկամուտները կազմել են 31 մլն 882 հազար 198 դրամ, որը ստացել է որպես աշխատավարձ, 4 մլն 768 հազար 480 դրամ ստացել է եկամտահարկի հետվերադարձից, ՔՊ-ից, որպես ռոյալիթի, ստացել է 500 հազար դրամ եւ 500 հազար դոլար (մոտ 185 մլն դրամ) ստացել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի հանձնաժողովից։ Այսպիսով Փաշինյանի տարեկան ընդհանուր եկամուտը կազմել է շուրջ 222 մլն դրամ։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Փաշինյանը բանկային հաշվին ունեցել է 4 մլն 18 հազար 75 դրամ, կանխիկ 700 հազար դրամ եւ 800 դոլար։


Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարագրում ընտանեկան կարգավիճակը նշվել է «ամուսնացած», թեեւ Աննա Հակոբյանի հետ պաշտոնական գրանցված ամուսնություն չունի։ Այնուամենայնիվ, Աննա Հակոբյանը նույնպես եկամուտների հայտարարագիր է ներկայացրել: Այս ընտանիքում` երբ իրենց պետք է, ամուսիններ են, երբ պետք չէ` իրար հետ կապ չունեն:

Աննա Հակոբյանի` ԿԿՀ ներկայացրած հայտարարագրում, որպես անշարժ գույք, հայտարարագրված է Երեւանում գտնվող բնակարանի 4/9 բաժնեմասը, որը ժառանգություն է ստացել 2006-ին, 3 ավտոմեքենա, որոնք ձեռք է բերել 2009-2010թթ․։ Նա 2009-ից բաժնետոմսեր ունի մի ընկերությունում, որի տվյալները չեն նշվում։ Հակոբյանը տարեսկզբին ունեցել է 49 մլն 350 հազար դրամի հիպոթեք, որից տարեվերջին մնացել է 43 մլն 896 հազար 536 դրամը։ Տարեվերջին նա ունեցել է 27 հազար դոլար եւ 10 մլն դրամ բանկային ավանդ, 4 մլն 738 հազար 197 դրամ բանկային հաշվի մնացորդ։ Նա Կատարի պետության «Քաթարա» մշակութային գյուղակ հիմնադրամից 1 մլն 844 հազար 321 դրամի բնամթերային ձեւով ստացված եկամուտ է հայտարարագրել։ Տարվա ընթացքում նրա եկամուտները կազմել են 31 մլն 6 հազար 708 դրամ, որից 21 մլն 758 հազար 993 դրամը ստացել է «Իմ քայլը» հիմնադրամից՝ որպես աշխատավարձ, 3 մլն դրամ աշխատավարձ՝ «Դարեսկիզբ» ընկերությունից,․սա «Հայկական ժամանակը» հրատարակող ընկերությունն է, 4 մլն 123 հազար 592 դրամ՝ եկամտահարկի վերադարձից, իսկ մնացած գումարը գոյացել է ավանդների տոկոսագումարից։

Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, հայտարարագրել է «Նիսան» մակնիշի մեքենա, 2025-ի սեպտեմբերից նա Դիանա Աշոտի Արզումանյանից ձեռք է բերել ընկերության բաժնետոմսեր, տարեվերջին իր հաշվին ունեցել է 194, 270 դրամ գումար, իսկ 196,813 դրամ էլ վարկ է վերցրել։ Նրա եկամուտները կազմել են 1 մլն 352 հազար 224 դրամ, որը գոյացել է աշխատավարձից եւ նշված վարկից։ Նա նաեւ «Իմ քայլը» հիմնադրամից 763 հազար դրամի բնամթերային ձեւով ստացված եկամուտ է հայտարարագրել։

Շուշան Փաշինյանը հայտարարագիրը ներկայացնելու պահին բանկային հաշվին ունեցել է 58 հազար 946 դրամ։ Տարվա ընթացքում նրա եկամուտները կազմել են 462 հազար 333 դրամ, որը գոյացել է «Իլոնա անգլերենի կենտրոն» ընկերությունում ստացած աշխատավարձից։ Աշոտ Փաշինյանը վերջին անգամ հայտարարագիր է ներկայացրել 2022-ին։

 

դիտվել է 349 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am