Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար

Գերմանիայի ռազմածովային ուժերի երկու նավ ուղևորվում են Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելությանը մասնակցելու համար: Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ ժամանելով Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների պլանային հանդիպմանը:

 «Կարող եմ միանգամից սկսել լավ լուրից. մինչ ես այստեղ խոսում եմ, մեր Fulda ականորս նավը և Mosel օժանդակ նավը շարժվում են Սուեզի ջրանցքով Կարմիր ծովի ուղղությամբ», – Պիստորիուսի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Նա պարզաբանել է, որ դրանք կտեղափոխվեն այնտեղ՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելությանը մասնակցելու նախապատրաստական ​​դիրք զբաղեցնելու համար:

 «Մենք ցանկանում ենք արագ գործել և գտնվել Հորմուզի նեղուցում, եթե դա պահանջվի և իրականություն դառնա», – նշել է նախարարը:

 Պիստորիուսը բացատրել է, որ նավերի տեղաշարժերի համար Բունդեսթագի հատուկ մանդատ չի պահանջվում, քանի որ դա տեղի է ունենում ԵՄ-ի Aspides առաքելության շրջանակներում:

 «Երբ պայմանները պարզաբանվեն, մենք կդիմենք Բունդեսթագին և կխնդրենք նրա մանդատը», – նշել է նա:

Նախարարի խոսքով՝ առայժմ պարզ չէ, թե երբ դա տեղի կունենա։

«Հորմուզի նեղուցում (առաքելության) համար մենք կարիք ումենք հստակ միջազգային-իրավական շրջանակների, որոնք կարող են ունենալ տարբեր ձևեր», – հայտարարել է Պիստորիուսը՝ հավելելով, որ անհրաժեշտ է նաև Իրանի և Օմանի հավանությունը։

«Շատ բան կախված է այն բանից, թե ինչպես կընթանան Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններն առաջիկա 60 օրվա ընթացքում, – ընդգծել է պաշտպանության նախարարը։ – Ամեն դեպքում մենք պատրաստ ենք»։

Ավելի վաղ Der Spiegel հանդեսը հայտնել էր, որ Գերմանիայի կառավարությունը պատրաստել է բանաձևի տեքստ Հորմուզի նեղուցում առաքելությանը Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժերի) հնարավոր մասնակցության վերաբերյալ, որը կներկայացվի Բունդեսթագ՝ համապատասխան մանդատ ստանալու համար:

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Ո՞ր ընկերություններից է Արմավիրի մարզպետի աշխատակազմը ապրանքներ ձեռք բերել. ծախսվել է ավելի քան 6,8 մլն դրամ ՌԴ–ն բողոքի նոտա է հղել ՀՀ–ին Գյումրիում «Մայր Հայաստան» հուշարձանի պղծման համար․ Զախարովա (video) Ուկրաինան հարված է հասցրել Մոսկվայում ադրբեջանցիների շուկային #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ․Իրանը լրջագույն զգուշացում է ուղղել Բաքվին ու Երևանին․իրավիճակը կլարվի, եթե․․․ Շաքարյանց (video) ՄԻԵԴ–ը ՀՀ–ից պահանջել է ստեղծել արդյունավետ միջոց՝ չափազանց երկարատև դատավարությունների խնդրի լուծման համար Եթե այրվի Ուկրաինան, կшյրվի նաև ձեր Մոսկվան. Զելենսկի Եթե Պուտինը չճանաչի ՀՀ ընտրությունները, ի՞նչ կլինի․ Սամվել Կարապետյանի մեկնաբանությունը (video) Կդառնա՞ Նարեկ Կարապետյանը վարչապետ․ Սամվել Կարապետյանի պատասխանը (video) Մոսկվան Երևանին բողոքի նոտա է հղել Գյումրիում Հայրենական մեծ պшտերազմի հերոսների հուշահամալիրի պղծմшն կապակցությամբ. Զախարովա Այսօր Եվրոպական դատարանը հրապարակեց քառօրյայի գործերով առաջին վճիռը. Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել զnhի հարազատներին. Լիպարիտ Դրմեյան Նորմալ պատասխան տվե՛ք․․․ մի լղոզե՛ք․․․ Բագրատ Սրբազանը՝ դատախազներին (video) Վրաստանի քաղաքացին կասկածվում է ռուս ընդդիմադիրի սպանության մեջ ԱՄՆ-ի արևմուտքում բռնկված անտառային հրդեհների պատճառով 1,5 հազար մարդ է տարհանվել․ NBC Ով ընտրակաշառք, թեկուզ 100 դոլար բաժանել է, «Նիկոլ» է․ Կարապետյան (video) Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց. Տաթևիկ Հայրապետյան Ընդդիմությունը շատ արագ պետք է այդ քայլն անի․․․ նոր սպառնալիք կա (video) Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար Հաղթանակ` Ադրբեջանի հավաքականի նկատմամբ Միրզոյանը ԵՄ երկրներին հորդորել է արագացնել ՀՀ-ին աջակցելու քայլերը. «Ազատություն» Մենք ունենք ՊԼԱՆ Բ․․․ Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց (video) «Նիկոլը սրում է իրավիճակը․ ինչու է հենց հիմա հարձակվել Ռոբերտ Քոչարյանի վրա»․ Ռոբերտ Մարգարյան (video) Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը. ՄԻԵԴ-ը հրապարակել է ապրիլյան պատերազմի գործերով առաջին վճիռը Երկիրը ցնցումների մենք չտարանք, բայց լա՛վ իմացեք՝ ոչինչ չի վերջացել․ Սամվել Կարապետյան (video) Մանդատները վերցնու՞մ եք․ Սամվել Կարապետյանի մեկնաբանությունը (video) Զովքում վարդերը՝ տարած, հետ բերած աղջկա պես, լուռ կախել էին գլուխները․․․
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am