Սա պատմական փաստաթուղթ է. Մասուդ Փեզեշքիան
Սա պատմական փաստաթուղթ է. խաղաղությունը կհաստատվի փոխադարձ հարգանքի պայմաններում։ Այս մասին հայտարարել է իրանի նախագահը:
Իրանը միշտ հանձնառու է համաշխարհային խաղաղությանը՝ պահպանելով արժանապատվությունն ու անկախությունը, առաջընթացը և տարածաշրջանային համագործակցությունը։
Նշենք, որ Իրանը և ԱՄՆ-ն ստորագրել են նախնական խաղաղության համաձայնագիր:
Հրապարակվել է նաև հուշագրի 14 կետերից բաղկացած տեքստը։
Համաձայնագիրը ևս 60 օրով երկարաձգել է ապրիլին հայտարարված հրադադարը՝ կողմերին հնարավորություն տալով բանակցել վերջնական խաղաղ համաձայնագրի շուրջ։
