Օդի ջերմաստիճանը հունիսի 19-20-ը կբարձրանա 3-5 աստիճանով, հունիսի 21-22-ը նույնքան կնվազի
Հանրապետության տարածքում`
Հունիսի 18-ի կեսօրից հետո, 20-ի ու 22-ի գիշերը և կեսօրից հետո, 19-ի և 21-ի առավելապես երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, հունիսի 21-22-ը նույնքան կնվազի։
Երևան քաղաքում`
Հունիսի 18-ի երեկոյան, 20-ի և 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 19-ին, 21-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հունիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 37°C (2021թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 6.3°C (1971թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 22.3°C
