Արմավիրի մարզում դեռևս անհայտ կենդանիների կողմից հոշոտվել են 150 հնդկահավերն ու 30 բադերը

Այսօր՝ հունիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06:30-ի սահմաններում Վաղարշապատ խոշորացված համայնքի Շահումյան բնակավայրի Նավասարդյան փողոցի բնակիչներ ամուսինները հերթական անգամ կեր տալու նպատակով մոտենում են տան մոտ կառուցված թռչնագոմերին և տեսարանից շոկ են ապրում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը հայտնաբերում է տան հողամասում և թռչնաբներում տարբեր հատվածներում սատկած հնդկահավերին ու բադերին։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում տան 63-ամյա տղամարդն ասում էր. «Նման բան երբևէ չէր եղել։ Թոշակառու ամուսիններ ենք, վարկով վերցրել ու փոքրիկ տնտեսություն էինք իբրև թե ստեղծել։ Առավոտյան կինս գալիս է էստեղ, որպեսզի կեր տա հնդկահավերին ու բադերին ու շփոթված ինձ է տեղեկացնում։ Պարզվում է՝ մեզ դեռևս անհայտ կենդանիների կողմից, որովհետև սա մեկ կենդանու արած չի լինի, մեր 150-ից ավելի հնդկահավերին ու 30 բադերին սատկացրել են թռչնաբներում։ Նաև հնդկահավերի ու բադերի կոմղից թուխս դրված մոտ 250 ձվեր ճուտ չեն տա, քանի որ բոլոր թխսերը սատկած են։ Մեզ պատճառվել է մոտ 7000-8000 ԱՄՆ դոլարի վնաս։

Հիմա խնդրանքով դիմում ենք մեր վարչականի ղեկավարին, Վաղարշապատի քաղաքապետին, Արմավիրի մարպետ Վահրամ Խաչատրյանին, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, որպեսզի մեզ միայնակ չթողնեն այս արհավիրքի հետ»։

Գյուղացիները նույնպես միանում էին այդ խնդրանքին՝ շեշտելով նաև, որ ուզում են հավատալ, որ ընտանիքը միայնակ չի մնա, հավելելով, որ լավ կլինի, որպեսզի այն բանկը, որտեղից իրենք վարկ են վերցրել, գոնե 3 տարով սառեցնի վարկային պարտավորությունները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի մասին արդեն տեղեկացվել էր ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է համայնքային ոստիկանը, ում կողմից դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել։

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Մի հատ էլ հակաճառում ես․․․ նորից լեզվակռիվ Փաշինյանի և լրագրողների միջև (video) Պատերազմի մեծ սպառնալիք կա․ ասեմ՝ իրականում ինչու էր եկել Հաջիևը․ Ռոբերտ Մարգարյան (video) «Փաշինյանին անկյուն են գցել. մոտ օրերս Պուտինին աղերսելու է, որ…». Մանուկ Սուքիասյան (video) Ի՞նչ են քննարկել Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը․ Փաշինյանը մանրամասնում է (video) Արմավիրի մարզում դեռևս անհայտ կենդանիների կողմից հոշոտվել են 150 հնդկահավերն ու 30 բադերը Փաշինյանի խայտառակ արձագանքը՝ Զվարթնոցից՝ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին (video) Փաշինյանի անկումը ժամերի հարց է․․․ ինչու՞ էր երեկ նա ԱԺ-ում իրեն կորցրել․ Սուրենյանց (video) Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս Ինչպե՞ս եք ջախջախելու, ֆիզիկական ոչնչացում է լինելո՞ւ. Հարց` Փաշինյանին (video) Հրդեհ՝ Բաքվի նավթավերամշակման գործարանում #ՀԻՄԱ․ «Նիկոլին երկու ելք է մնացել․ երեկ նա հիստերիկացել էր, որովհետև․․․»․ Ռոբերտ Մարգարյան (video) Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը Ե՞րբ եք գնալու Պուտինի մոտ․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Ուկրաինացիները պահում են իրենց դիրքերը նույնիսկ ռուսական շարունակական գրnhների պայմաններում. Հեգսեթ Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին ՍԴ-ն ունի արդարությունը վերականգնելու բացառիկ շանս․ Արա Այվազյան Փաշինյանին գործարք եմ առաջարկում. Հովհաննես Ավետիսյան Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների Սրա համար իրենք պատասխան են տալու․․․ թող սպասեն․ Գերասիմ Վարդանյան (video) «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» «Opel»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել․ «Հրապարակ» Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը, իշխանության աղբյուրը ժողովուրդն է. Էլինար Վարդանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am