«Մենք Աստծու գործակիցներն ենք». Մասյացոտնի թեմի առաջնորդ

Նախագահությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի՝ տեղի է ունեցել թեմի քահանայից հերթական ժողովը։

Նախքան նիստի մեկնարկը, ժողովականները միասնական աղոթք են բարձրացրել Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում՝ հայցելով Տիրոջ օրհնությունը մեր հայրենիքին և բարեպաշտ ժողովրդին։ Այնուհետև եկեղեցու հովվատանը սկսվել է աշխատանքային նիստը, որի բացմանը թեմակալ առաջնորդը դիմել է ներկաներին՝ մասնավորապես նշելով.

«Մենք Աստծու գործակիցներն ենք» (Ա Կորնթ. Գ 9)։

«Սիրելի՛ քահանա հայրեր, մեզանից յուրաքանչյուրն ունի իրեն վստահված եկեղեցական համայնքը, սակայն բոլորս միասին ծառայում ենք մեկ Տիրոջ, մեկ Եկեղեցու և մեկ առաքելության։ Մեր ծառայության պտուղը Աստծո խոսքի տարածումն է, մեր ժողովրդի հոգևոր՝ մարդկային, ազգային, քաղաքացիական նկարագրի կերտումն է և թեմի միասնական զորացումը։

Գոհություն եմ հայտնում Աստծուն ձեզանից յուրաքանչյուրի համար՝ հիշելով ձեզ իմ աղոթքներում և ուրախանալով այն սիրո ու նվիրումի համար, որ դրսևորեցիք եպիսկոպոսական ձեռնադրության և ուխտի Սուրբ Պատարագի օրերին։ Ոչ միայն տեսա, այլև զգացի ձեր եղբայրական ջերմությունը, ձեր հավատարմությունը Սուրբ Եկեղեցուն և ձեր հոգածությունը Մասյացոտնի թեմի հանդեպ։ Համոզվեցի, որ ձեզանից յուրաքանչյուրն իր ծառայությունը չի սահմանափակում միայն իրեն վստահված հովվությամբ, այլ սրտացավ մասնակցություն է բերում նաև մեր թեմի ընդհանուր կյանքին, միասնությանն ու առաքելությանը։

Գոհություն Տիրոջը, որ այսպիսի համագործակիցներ և ծառայակից եղբայրներ է պարգևել ինձ, որպեսզի «միասիրտ և միակամ» շարունակենք մշակել Տիրոջ այգին միասնական ոգով, պատասխանատվությամբ և կարգապահությամբ․ «Հոգ տարե՛ք Աստծո հոտին, որ ձեզ է հանձնված, վերակացու լինելով ոչ թե հակառակ ձեր կամքին, այլ հոժարակամ, ըստ Աստծո կամքի» (Ա Պետր․ Ե 2), – պատգամում է մեզ Սուրբ Պետրոս առաքյալը։

Սիրելի՛ քահանա հայրեր,

Եղբայրական մեր այս ժողովը կոչված է լինելու ոչ միայն կարծիքների փոխանակման, այլև Սուրբ Հոգու ներգործությամբ ճշմարտության համատեղ որոնման և թեմական կյանքի զորացման առիթ։ Ուստի աղոթական սիրով և հայրական վստահությամբ հորդորում եմ, որպեսզի յուրաքանչյուրս հանդես գանք առավելագույն անկեղծությամբ, հոգևոր համարձակությամբ և եկեղեցաբանական պատասխանատվությամբ՝ «խոսելով ճշմարտապես, սիրով» (Եփես. Դ 15), ոչ թե մարդկային հաճոյախոսությամբ, այլ Քրիստոսի Եկեղեցու շինության մտահոգությամբ։

Մեր խոսքը թող լինի ազատ, բայց հնազանդ Եկեղեցու ավանդությանը, համարձակ, բայց եղբայրասիրությամբ լեցուն, քննադատական, բայց երբեք պառակտիչ։ Ինչպես Սուրբ Պողոս առաքյալն է հորդորում. «Հետամուտ լինենք խաղաղության և աշխատենք միմյանց հավատն ամրապնդել» (Հռ. ԺԴ 19)։ Մեր առջև ծառացած թեմական խնդիրները պահանջում են ոչ թե լռություն կամ շրջանցում, այլ իմաստուն քննարկում, փոխադարձ ունկնդրում և համատեղ պատասխանատվություն, որպեսզի մեր խորհրդակցությունները և որոշումների կայացումը պտղաբեր լինեն, և մեր թեմական ընտանիքը, պատասխանատու ծառայության շնորհիվ, առավել զորանա՝ ի փառս Աստծո և ի շինություն Հայոց Սուրբ Եկեղեցու»։

Առաջնորդ Սրբազանի խոսքից հետո ներկայացվել է ժողովի օրակարգը, որն ընդգրկում էր թեմի ծիսական, վարչական և քարոզչական կյանքին առնչվող զանազան հարցեր ու ծրագրեր։ Ժողովականները ծավալել են արդյունավետ քննարկումներ, ինչպես նաև լսե։ Սրբազան հոր առաջարկներն ու հանձնարարականները՝ հաստատված ծրագրերի ընթացքի և հետագա անելիքների վերաբերյալ։

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը Ե՞րբ եք գնալու Պուտինի մոտ․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Ուկրաինացիները պահում են իրենց դիրքերը նույնիսկ ռուսական շարունակական գրnhների պայմաններում. Հեգսեթ Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին ՍԴ-ն ունի արդարությունը վերականգնելու բացառիկ շանս․ Արա Այվազյան Փաշինյանին գործարք եմ առաջարկում. Հովհաննես Ավետիսյան Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների Սրա համար իրենք պատասխան են տալու․․․ թող սպասեն․ Գերասիմ Վարդանյան (video) «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» «Opel»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել․ «Հրապարակ» Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը, իշխանության աղբյուրը ժողովուրդն է. Էլինար Վարդանյան «Մենք Աստծու գործակիցներն ենք». Մասյացոտնի թեմի առաջնորդ Մինչ Նիկոլը խորհրդարանի ամբիոնից կոկորդն է պատռում, Լարսում իրավիճակը սարսափելի է (video) Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին․ «Հրապարակ» Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարում Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու հերթական դեպքը Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» Վաղ առավոտից Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները ՔՊ-ական քարոզչամեքենան անուղղակի հերթական կեղծ թեզն է հրապարակ նետում Սրանք ոչ միայն Ադրբեջանի պահանջով սահմանադրություն են փոխում, այլև ռեպրեսիվ ապարատն են գործի դնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am