Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է, որ ժողովրդավարության կենսունակության նախապայմանն է անկախ իրավապահ համակարգը, սակայն երբ այն ծառայում է քաղաքական նպատակահարմարությանը, քայքայվում են վստահությունն ու ինստիտուտների հեղինակությունը, իսկ ժողովրդավարությունը դառնում է ձևականություն։
Նշվում է ընտրովի արդարադատության վտանգը և իրավապահների քայլերի համընկնումը քաղաքական հայտարարությունների հետ։ Մտահոգիչ են օդանավակայանի տեսանկարահանումների արտահոսքերը, անձնական տվյալների շրջանառությունը, ազատ տեղաշարժի սահմանափակումները, սոցցանցային գրառումներով քրեական վարույթները։
«Փաստ»-ը շեշտում է, որ համակարգի քաղաքականացումն ազդում է ողջ հասարակության վրա և կարող է ունենալ երկարաժամկետ հետևանքներ՝ խաթարելով անկախությունը, խարխլելով վստահությունն ու ձևավորելով քաղաքական պատվերի մշակույթ։
