Ռուսաստանից կախվածությունը խորանում է․ ԵՄ-ն հնգապատկել է միջուկային վառելիքի ներմուծումը

Eurostat-ի տվյալներով՝ 2026 թվականի առաջին չորս ամիսներին Եվրամիության երկրների կողմից Ռուսաստանից միջուկային վառելիքի ներմուծումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան հինգ անգամ։

2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ԵՄ երկրները ռուսական միջուկային վառելիք են գնել 172,6 միլիոն եվրոյի չափով, մինչդեռ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմել էր 31,9 միլիոն եվրո։ Ֆիզիկական ծավալներով մատակարարումները նույն ժամանակահատվածում աճել են՝ 253,2 տոննայից հասնելով 280,9 տոննայի։

Ընդհանուր առմամբ, 2025 թվականին ռուսական միջուկային վառելիքի, այդ թվում՝ ուրանի, պլուտոնիումի և դրանց միացությունների ներմուծումը ԵՄ կազմել է 347,9 միլիոն եվրո։ Գլխավոր գնորդներն են Նիդեռլանդներն ու Ֆրանսիան, որոնց բաժին է ընկնում գնումների ավելի քան 90 տոկոսը։

Հունվարին Financial Times-ը հայտնել էր, որ Urenco և Orano էներգետիկ ընկերությունների ղեկավարները Եվրամիությանը կոչ են արել մշակել Ռուսաստանից հարստացված ուրանի ներմուծումից փուլային հրաժարվելու ծրագիր՝ նշելով, որ մատակարարումների շարունակումը երկարաժամկետ կախվածություն է ստեղծում Մոսկվայից։ Թերթը նաև ընդգծել էր, որ Ռուսաստանը շարունակում է ապահովել Եվրոպայի հարստացված ուրանի պահանջարկի գրեթե մեկ քառորդը, իսկ ռուսական վառելիքի համեմատաբար ցածր գինը պահպանում է դրա նկատմամբ պահանջարկը։

Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովը հայտնել էր ռուսական միջուկային վառելիքի և տեխնոլոգիաների նկատմամբ արգելք սահմանելու առաջարկ ներկայացնելու մտադրության մասին, սակայն որոշման ընդունումը հետաձգվել է։ Միևնույն ժամանակ, ԵՄ մի շարք երկրներ շարունակում են ներմուծել ռուսական վառելիք, իսկ Հունգարիան նոր ատոմակայաններ է կառուցում «Ռոսատոմի» նախագծով։

Համաշխարհային միջուկային ասոցիացիայի տվյալներով՝ «Ռոսատոմը» վերահսկում է աշխարհում ուրանի հարստացման կարողությունների մոտ 44%-ը։

դիտվել է 358 անգամ
Լրահոս
Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվի Գողություն՝ Երևանում․ երիտասարդից սպորտային հնարքի ժամանակ գողացել են ոսկյա շղթան ու խաչը Վաղ թե ուշ սեպտեմբերի 19-ը Հայաստանում պետականորեն ճանաչվելու է որպես հիշատակի օր Սպասում են Թրամփի արձագանքին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am