Քլինթոնը խոստանում է գաղտնազերծել ՉԹՕ-ների մասին ողջ ճշմարտությունը
korrespondent.net-ը տեղեկացնում է,որ Հիլարի Քլինթոնը, ով պայքարում է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու համար, պատրաստ է գաղտնազերծել մի շարք նյութեր, որոնք վերաբերում են Չբացահայտված թռչող օբյեկտներին ՝ՉԹՕ-ներին: Գաղտնիքը Քլինթոնը խոստանում է բացահայտել, եթե հաղթանակի ԱՄՆ նախագահական ընտրություններում, հայտարարել է նրա նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստան: «Ես խոսել եմ այդ մասին Հիլարիի հետ: Կարծում եմ՝ ինձ հաջողվել է նրան համոզել նրանում, որ հարկավոր է գաղտնազերծել որքան հնարավոր է շատ փաստաթղթեր, քանի որ մարդիկ պետք է իմանան ճշմարտությունը»,- ասել է նա: Պոդեստան հայտնի է ՉԹՕ-ների մասին տեղեկությունների գաղտնազերծման հայտնի կողմնակից: Նա կոչ էր անում դրան դիմել դեռ 1990-ականներին, երբ աշխատում էր ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի ադմինիստրացիայի ղեկավար:
