Ռուսական անօդաչուները Կիևում խոցել են շենքը, որտեղ ապրում է 85-ամյա ռեժիսոր Ռոման Բալայանը. բարեբախտաբար, նա տանը չի եղել. Տիգրան Հակոբյան
Երեկ ռուսական անօդաչու սարքը խոցել էր Կիևի կենտրոնի մի խաղաղ բարձրահարկ շենք, որտեղ ապրում է 85-ամյա Ռոման Բալայանը՝ աշխարհահռչակ հայ ռեժիսորը, վարժապետը, մեր պարծանքը, գրել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։
Նա նշել է, որ ԱԹՍ-ի պայթյունից փլուզվել է բնակարանի պատշգամբը, ապրելու համար անպիտան են դարձել խոհանոցն ու ննջարանը․․․
«Բարեբախտաբար, գրոհի ժամանակ Ռոմանն ու իր կինը՝ Նատալյան, տանը չեն եղել, ողջ-առողջ են, մեր հեռախոսազրույցի ժամանակ նույնիսկ կատակում էր։
Անիծվեն պատերազմ հրահրողները, ագրեսորները․․․
P.S. Նկարներում Ռոման Բալայանի բնակարանն է գրոհից հետո»,-գրել է նա։
