ԿԸՀ-ի որոշումը խնդրահարույց է ընտրական օրենսդրության և վստահության տեսանկյունից. «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելության հայտարարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ.

«Ականատես» դիտորդական առաքելությունը խիստ վիճահարույց է համարում ԿԸՀ-ի գնահատականն առ այն, որ թիվ 12/13, 10/51 և 35/65 տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա, ինչպես նաև հարցականի տակ է դնում վերաքվեարկություն չնշանակելու որոշումը: Արձանագրում ենք, որ ընդունված որոշումը խնդրահարույց է ներպետական ընտրական օրենսդրության, միջազգային իրավական չափանիշների և հանրային վստահության ապահովման տեսանկյունից։

Թեև ԿԸՀ-ի պնդումը, թե վերաքվեարկության ժամանակ նախնական արդյունքների հայտնի լինելը կարող է հանգեցնել «տակտիկական քվեարկության», բխեցվել է Վենետիկի հանձնաժողովի զեկույցից, սույն դեպքում այն չի կարող գերակայել քաղաքական ուժի կողմից անցողիկ շեմի հաղթահարման իրական պատկերը պարզելու հրամայականին:

Կարևոր է ընդգծել, որ նախընտրական շրջանում ի հայտ են եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին ընտրակաշառք բաժանելու և քվեարկության հարկադրանքի վերաբերյալ բազմաթիվ դեպքեր։

Այնուամենայնիվ, խնդրահարույց տեղամասերում ավելի քան 3000 ձայների ազդեցությունը մանդատների բաշխման վրա անհնար է բացառել առանց հիմնավորված և հրապարակային մաթեմատիկական հաշվարկի: Նման հաշվարկի չտրամադրումը խաթարում է գործընթացի թափանցիկությունը։ Այս ընտրողներին իրենց ակտիվ ընտրական իրավունքից զրկելը՝ տակտիկական քվեարկության մասին ենթադրություններով, ուղղակիորեն խախտում է համաչափության իրավական սկզբունքը, քանի որ քվեի չեղարկումը չի կարող համարվել «համաչափ և անհրաժեշտ միջոց» ընտրական վարչարարության սխալի վերացման համար։

«Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրում է, որ ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը ցանկացած ժողովրդավարական գործընթացի լեգիտիմության անկյունաքարն է։ ԿԸՀ-ի այս որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում, որը կարող է ստվերել ընտրական գործընթացի արդարության հանրային ընկալումը»։

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Կամ հաղթել Նիկոլին, կամ վերանալ՝ որպես պետություն. Աշոտյան Ռեալը հրաժարվում է անգլիական ակումբի խաղացողի համար վճարել 93 միլիոն եվրո Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է․ կա մեկ կալանավորված G7 գագաթնաժողովում չեն քննարկվի ԵՄ ներքին հարցերը Ընտրական հանցագործություններով 17 քրվարույթ՝ 60 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան ԿԸՀ-ի որոշումը խնդրահարույց է ընտրական օրենսդրության և վստահության տեսանկյունից. «Ականատես» Կեղծված ընտրությունը չի կարող և չի դառնալու օրինական իշխանության աղբյուր․ ՀՀԿ ԳՄ Թուրքական տեխնոլոգիան ուզում էր Քոչարյանին իր կերպարից դուրս ցույց տալ. սա Ադրբեջանի լսարանի համար էր, որ դուխավորվեն. Հովհաննես Իշխանյան Բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Լադա»-ն ՀՀ ոստիկանությունը կալանքից ազատ է արձակել բլոգեր Վերբիցկուն Իշխան Զաքարյանն ու դատախազությունը, հնարավոր է, հաշտություն կնքեն. «Հետք» Քննչական մարմինները պնդում են Նոր մանրամասներ Վանաձորի դեպքից․ 13-ամյա աղջիկը եղել է 7-ամյա քրոջ հետ Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանի որ ձեր ոսոխը` սատանան, մռնչում է առյուծի նման, շրջում և փնտրում է, թե ում կուլ տա Վանաձորում երեխա է ընկել գետը․ ներգրավված է 4 մարտական հաշվարկ․ ՆԳՆ մանրամասնում է «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ բախվել են «Kia Sorrento»-ն և «BYD»-ն Պուտինը մերժել է 2021-2022 թվականներին չի հաճախել աշխատանքի Առեղծվածային դեպք. Փամբակ գետում որոնում են 15-ամյա աղջկան Փաշինյանը կամ շատ մեծ գին կվճարի Մոսկվային, կամ սպասեք աղետի․ ի՞նչ էր նշանակում Նարիշկինի ասածը (video) Փաշինյա՛ն, տարար կոտորել տվիր երեխեքին, հանգստացա՞ր․ դեռ ռիսկ ես անում ասես՝ «դու խի՞ չես զոհվել» (video) Փաշինյա՛ն, լավ առաջարկ ունեմ՝ արի մեր մարզադահլիճ, ցույց տամ՝ ով ում իրականում կկզցնի․ Հակոբկոխյան (video) Ալիևը կոշտ քայլերի է գնալու,համբերությունը վերջացավ․եկել է Նիկոլի պարտքերը տալու ժամանակը․Սուրենյանց (video) Նիկո՛լ, դե թող հանգիստ էս ժողովուրդը ապրի․տանում ես, կոխես ընդեղ, որ ի՞նչ․հոգնել ենք քեզնից․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am