Ազգային Ժողովի պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը և Գլխավոր դատախազությունը, հնարավոր է, հաշտություն կնքեն։ Այս հեռանկարի մասին հունիսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանում հայտարարեց Իշխան Զաքարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հակոբ Քոյլոյանը։ Այս մասին գրում է Հետքը:
Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր շարունակվեց դատախազության հայցի քննությունը, որով Իշխան Զաքարյանից և նրա ընտանիքի անդամներից պահանջվում է պետությանը վերադարձնել ապօրինի ծագում ունեցող գույքն ու դրամական միջոցները։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության պետի տեղակալ, դատախազ Հռիփսիմե Ասատրյանը դատարանին խնդրեց թույլատրել փոխել հայցի հիմքը և առարկան։ «Հայցի առաջկայում փոփոխություններ եղել են ընկերությունների մասով, հայցի առարկայում կար անշարժ գույք, որը դուրս է եկել, նվազում է տեղի ունեցել դրամական պահանջի մասով, ավելացել է փոխառության պահանջը։ Որոշակի փոփոխություն է տեղի ունեցել ավանդների մասով»,- հայտարարեց դատախազ Հռիփսիմե Ասատրյանը՝ նշելով, որ Զաքարյանի ընտանիքի անդամների կողմից դատախազություն է ներկայացվել ապացույցներ, որոնք վերաբերվել են նրանց հաշիվներին անհայտ անձանց կողմից կատարված դրամական փոխանցումներին։ «Դրանք դիտարկվել են ոչ թե ապօրինի, այլ դիտարկվել են հաշվի համալրում և նվազեցումներ են իրականացվել Իշխան Զաքարյանի կանխիկ մուտքերից։ Նվիրատվության պայմանագրեր էլ կան»,- նշեց դատախազը։ Զաքարյանների ներկայացուցի Հակոբ Քոյլոյանը չառարկեց, որ փոխվի հայցի հիմքը և առարկան։ Դատավոր Լիլի Դրմեյանը բավարարեց դատախազության միջնորդությունը՝ թույլատրելով փոփոխել հայցի հիմքը և առարկան։
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը