ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի աշխատակազմը հայտարարել է աշխատանքը բոյկոտելու մասին

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի աշխատակազմը հայտարարել է աշխատանքային պարտականությունները դադարեցնելու մասին։ Այդ մասին հայտարարությունը հրապարակվել է ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի «Ֆեյսբուք»-ի էջում։

«Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ, ուսանողներ և ԶԼՄ ներկայացուցիչներ,

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում, ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ։ Վերադասի կամայական ու անհիմն որոշումների պատճառով վտանգված է բուհի բնականոն աշխատանքը։

Ի՞նչ է տեղի ունեցել.

ՀՊՏՀ ռեկտորը դրժել է իր իսկ տրված խոստումը: Մինչև նախկին տնօրեն Կ. Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետի լրանալը եղել է հավաստիացում՝ նրան ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ) նշանակելու վերաբերյալ։ Սակայն նշանակման օրը, առանց որևէ հիմնավորման, որոշումը միակողմանիորեն փոխվել է, և պարտականությունները դրվել են այլ անձի վրա:

Որոշման արդյունքում կաթվածահար է եղել ամենօրյա ռեժիմով զարգացման օրակարգ ձևավորող և իրագործող մասնաճյուղի մենեջմենթը՝ կառույցը վերածելով ընթացիկ պրոցեսներ սպասարկող հաստատության։ Ստեղծված անորոշությունը լուրջ դժգոհություն է առաջացրել աշխատակազմի և ուսանողության շրջանում։

Արտահայտելով մեր միասնական և սկզբունքային դիրքորոշումը՝ մենք հայտարարում ենք բոյկոտ և դադարեցնում մեր աշխատանքային պարտականությունների կատարումը:

Մենք ունենք հստակ խնդրանք և պահանջ․

Հանդիպում ՀՀ Վարչապետի հետ. ակնկալում ենք ընդունելություն՝ ստեղծված խնդիրն անձամբ պետական բարձրագույն մակարդակով ներկայացնելու համար։

Արդարության վերականգնում. մինչև նոր տնօրենի մրցույթի անցկացումը՝ ԺՊ նշանակել Կ. Պետրոսյանին՝ ապահովելով բուհի բնականոն աշխատանքը:

Աշխատակազմը պատրաստ է վերադառնալ իր աշխատանքին պարտականությունների կատարմանը միայն այս երկու պայմաններից մեկի բավարարման դեպքում։

Խնդրում ենք տարածել այս գրառումը՝ մեր ձայնը լսելի դարձնելու և բուհում արդարությունը վերականգնելու համար: Մեր ուժը մեր միասնության մեջ է»,- ասված է հայտարարության մեջ։

ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի աշխատակիցները հունիսի 15-ին, ժամը 14։00-ին նաև մամուլի ասուլիս են հրավիրել։

Նրանք նաև ՀՀ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանին հրավիրել են մասնաճյուղ՝ անձամբ ծանոթանալու տարիների ընթացքում կատարված բարեփոխումներին, ձեռքբերումներին և ստեղծված իրավիճակին:

դիտվել է 167 անգամ
Լրահոս
Գազատար են վնասել. մի քանի բնակավայրերում գազ չկա G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին ԵՄ-ն պատրաստում է Հայաստանի հետ առևտրի ընդլայնման միջոցառումների փաթեթ. Financial Times Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Նիկոլը շարունակում է սեփականության վերաբաշխման քաղաքականությունը»․ Աբրահամյան Քաոսային իրավիճակ. հայ վարորդներն անելանելի վիճակում են․ «Հրապարակ» 11 դատավոր կրակն է ընկել․ ոչ քուն ունեն, ոչ դադար․ «Հրապարակ» Փամբակ գետում հայտնաբերվեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը Պետական աշխատողներին գաղտնալսում են․ «Հրապարակ» Թող տվայտվեն մինչեւ առաջին-երկու նիստը. Ինչ «սյուրպրիզ են» պատրաստել ՔՊ-ականները. «Իրավունք» Հոգեհանգստի դեմքով «հաղթածները»․ «Հրապարակ» Ռոսսելխոզնադզորից հայտարարել են՝ ՀՀ–ից սննդամթերքի սահմանափակումները քաղաքական պատճառներով չեն Անհամբեր սպասում ենք ՔՊ-ի ձայնագրություններին (video) Ուկրաինայի ռազմական ինքնաթիռ է կործանվել Կազանում կանցկացվի ՌԴ–ԱՍԵԱՆ գագաթնաժողովը. մանրամասներ Թրամփը մտադիր է Իրանի հետ համաձայնագիրը ներկայացնել ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը Վուչիչը հուսով է, որ ԱՄՆ-ն կերկարաձգի ռուս-սերբական նավթային ընկերության վաճառքի գործարքը Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով. քաղաքագետ Աբբաս Արաղչին ընդգծել է ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագրի կետերի իրագործման կարևորությունը ՀՕՊ-ը վեց ժամում խոցել է 40 ուկրաինական անօդաչու սարք Ռուսաստանի տարածքի վրա Իսրայելը «Հեզբոլլահի» հրթիռները խոցելուց հետո հարվածել է Հարավային Լիբանանին 129 կուսակցություն՝ 2,9 մլն. բնակչության համար. ո՞ւմ են ներկայացնում քաղաքական բանակները. Ժողովուրդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am