Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունիսի 17-18-ը կայցելի Մոսկվա, որտեղ նախատեսվում են բանակցություններ Ուկրաինայի պատերազմի, Սև ծովում նավագնացության անվտանգության և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։ Ֆիդանը հանդիպումներ կունենա Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարը կվերահաստատի Անկարայի պատրաստակամությունը՝ հարթակ տրամադրելու ռուս-ուկրաինական բանակցությունների համար, ինչպես նաև հանդես կգա Սև ծովում լարվածության հետագա սրումը կանխելու կոչով։ Նա մտադիր է կրկնել Թուրքիայի առաջարկը՝ սահմանափակ հրադադար հաստատելու նավահանգիստների և էներգետիկ ենթակառուցվածքների շուրջ։

Reuters-ի փոխանցմամբ՝ ուկրաինական կողմը դրական է գնահատում Թուրքիայի կողմից ռուս-ուկրաինական բանակցությունների անցկացման հնարավոր առաջարկը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բազմիցս հանդես է եկել երկու երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ։

Գործակալության տեղեկություններով՝ Մոսկվայում նախատեսված քննարկումների ընթացքում Հաքան Ֆիդանը կանդրադառնա նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին։

Նշվում է, որ խորհրդարանական ընտրություններում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի ընտրական հաղթանակից հետո Երևանը շարունակում է աշխատել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ, ինչը, ըստ Reuters-ի, կարող է արագացնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

դիտվել է 54 անգամ
Լրահոս
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին ԵՄ-ն պատրաստում է Հայաստանի հետ առևտրի ընդլայնման միջոցառումների փաթեթ. Financial Times Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Նիկոլը շարունակում է սեփականության վերաբաշխման քաղաքականությունը»․ Աբրահամյան Քաոսային իրավիճակ. հայ վարորդներն անելանելի վիճակում են․ «Հրապարակ» 11 դատավոր կրակն է ընկել․ ոչ քուն ունեն, ոչ դադար․ «Հրապարակ» Փամբակ գետում հայտնաբերվեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը Պետական աշխատողներին գաղտնալսում են․ «Հրապարակ» Թող տվայտվեն մինչեւ առաջին-երկու նիստը. Ինչ «սյուրպրիզ են» պատրաստել ՔՊ-ականները. «Իրավունք» Հոգեհանգստի դեմքով «հաղթածները»․ «Հրապարակ» Ռոսսելխոզնադզորից հայտարարել են՝ ՀՀ–ից սննդամթերքի սահմանափակումները քաղաքական պատճառներով չեն Անհամբեր սպասում ենք ՔՊ-ի ձայնագրություններին (video) Ուկրաինայի ռազմական ինքնաթիռ է կործանվել Կազանում կանցկացվի ՌԴ–ԱՍԵԱՆ գագաթնաժողովը. մանրամասներ Թրամփը մտադիր է Իրանի հետ համաձայնագիրը ներկայացնել ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը Վուչիչը հուսով է, որ ԱՄՆ-ն կերկարաձգի ռուս-սերբական նավթային ընկերության վաճառքի գործարքը Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով. քաղաքագետ Աբբաս Արաղչին ընդգծել է ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագրի կետերի իրագործման կարևորությունը ՀՕՊ-ը վեց ժամում խոցել է 40 ուկրաինական անօդաչու սարք Ռուսաստանի տարածքի վրա Իսրայելը «Հեզբոլլահի» հրթիռները խոցելուց հետո հարվածել է Հարավային Լիբանանին 129 կուսակցություն՝ 2,9 մլն. բնակչության համար. ո՞ւմ են ներկայացնում քաղաքական բանակները. Ժողովուրդ Մոսկվայից հրավերի սպասում՝ իշխանական կուլիսներում. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am