ԱՄՆ–Իրան հնարավոր համաձայնությունը ուղղակի ազդեցություն կունենա Հարավային Կովկասի անվտանգության վրա

Քաղակական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրում է. «ԱՄՆ–Իրան հնարավոր համաձայնությունը ուղղակի ազդեցություն կունենա Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության վրա։

Ծովային շրջափակման վերացումը, իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցների կասեցումը, իրանական ֆինանսական ակտիվների առնվազն կեսի ապասառեցումը և մի շարք այլ գործոններ անխուսափելիորեն կազդեն Մեծ Մերձավոր Արևելքում ամերիկյան ներկայության տրամաբանության վրա՝ ներառյալ Կովկասը։

Թեհրանը կարող է վերաիմաստավորել TRIPP նախագիծը կամ առնվազն դադարել այն դիտարկել որպես «կարմիր գիծ»։ Նոր կոնֆիգուրացիայի պայմաններում TRIPP-ը կարող է վերածվել Թուրքիայի էներգամատակարարման կարևոր ուղու, ինչը լուծում է ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական խնդիրներ։ Ներկայում ՆԱՏՕ-ի օրակարգում է ավտոնոմ վառելիքային համակարգի ձևավորումը՝ դաշինքի ռազմական ենթակառուցվածքների մատակարարման նպատակով։ Այս համակարգի մեջ տեղավորվում է նաև Թուրքիայի և Արևելյան Եվրոպայի միջև նոր վառելիքային ենթակառուցվածքի կառուցումը (Թուրքիա–Ռումինիա նավթամուղ), որի մասին գրել էի օրերս:
Իմ կանխատեսմամբ՝ մոտակա շրջանում Վաշինգտոնը նոր թափով կսկսի առաջ մղել Անդրկասպյան գազատարի նախագիծը, առանց որի ձևավորվող ամբողջ էներգետիկ-տրանսպորտային ճարտարապետությունը կդառնա խիստ խոցելի։ Այս համատեքստում Հարավային Կովկասը աստիճանաբար կարող է վերածվել ՆԱՏՕ-ի լոգիստիկ համակարգի կառուցվածքային տարրի։

Այս պայմաններում հնարավոր է իրանական էներգակիրների մատակարարումների աճ դեպի Թուրքիա: Նշենք, որ մինչև 2026 թ. հուլիսի վերջը Իրանի և Թուրքիայի միջև գործում է գազամատակարարման պայմանագիր՝ տարեկան 10 մլրդ խոր.մ ծավալով։ 2025 թ. փաստացի մատակարարումները կազմել են մոտ 7,7 մլրդ խոր.մ։ Թուրքիան արդեն հայտնել է պայմանագրի երկարաձգման պատրաստակամություն։
Սա կարող է ուժեղացնել մրցակցությունը Թուրքիայի շուկայում՝ թուլացնելով Բաքվի բանակցային հնարավորությունները Անկարայի հետ էներգետիկ երկխոսության շրջանակում։ Տվյալներն առավել քան խոսուն են. 2025 թ. Թուրքիայի խողովակաշարային գազի ընդհանուր ներմուծումը կազմել է շուրջ 57,9 մլրդ, որից Ռուսաստանից՝ 21,1 մլրդ, Ադրբեջանից՝ 11,9 մլրդ, Իրանից՝ 7,7 մլրդ խոր.մ։

Կովկասի նշանակությունը աճում է որպես Մերձավոր Արևելքի և եվրասիական քաղաքականության հատման տարածք։ Եթե Իրանը մասամբ դուրս է գալիս մեկուսացման ռեժիմից, ապա մրցակցությունը տեղափոխվում է ոչ թե նրա զսպման, այլ իրանական էներգակիրների և ապրանքների շարժման երթուղիների վերահսկման դաշտ։
Դա ինքնաբերաբար բարձրացնում է Հարավային Կովկասի ռազմավարական արժեքը բոլոր արտաքին դերակատարների համար։ Այլ կերպ ասած՝ Կովկասը աստիճանաբար դադարում է լինել գլոբալ գործընթացների ծայրամաս և վերածվում է նոր լոգիստիկ ու էներգետիկ հոսքերի վերահսկման համար ընթացող պայքարի առանցքային հարթակի»:

դիտվել է 88 անգամ
Լրահոս
ՔՊ-ականներն իրենց իրավական բեսպրեդելով ՀՀ-ում հաստատում են ավտորիտար, միակուսակցական համակարգ Արմեն Գրիգորյա՛ն, դե պատասխանիր, այս հարցերը Հաջիևին քանի՞ անգամ տվեցիր Դիլբարյան (video) Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել. ԲԸՏՄ Փաշինյանի անդրադարձի ամբողջ իմաստը Թուրքիայի դերը նշելն է․ Հակոբ Բադալյան Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են Հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Զաքարյան Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Գյուղացինե՛ր, լավ եք լսում՝ Նիկոլը ձեզ ինչ է առաջարկում․ ձեր ապրանքը վերցրեք ու․․․ Նաիրա Զոհրաբյան (video) Իրանը 60 օրվա ընթացքում չի պահանջի #ՀԻՄԱ․ Փաշինյա՛ն, ուշադիր լսիր՝ ես եմ գնալու Բաքու և Ալիևի երեսին ասեմ, որ․․․ Նարինե Դիլբարյան (video) Մարթա Կոսը կայցելի Հայաստան Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը վարչական վերահսկողության տակ է ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի աշխատակազմը հայտարարել է աշխատանքը բոյկոտելու մասին Թուրքիայի սևծովյան շրջանում կործանված ԱԹՍ է հայտնաբերվել Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր Հայտնի է, թե որքան գումար է շահել Ծառուկյանը Գեյջիի հաղթանակի շնորհիվ ՀՀ ղեկավարությունը կսխալվի, եթե հիմնվի բացառապես Արմուտքի օգնության և աջակցության վրա․ Նարիշկին Կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը. ՄԻՊ «Դուք գողացե՞լ եք ԲՀԿ–ի ձայները»․ հարց՝ ֆինանսների նախարարին (video) Ժողովուրդ, Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ ՉԷ, Լսու՞մ ես, Նիկո'լ, դու լեգիտիմ ՉԵՍ. Իշխան Սաղաթելյան (video) Նիկո՛լ, 5000 զոհ տվեցիր, հետո պարադ արեցիր, ո՞ւմ էիր խաբում, գիտես՝ ապո՞ւշ ա էս ժողովուրդը․ հարցում (video) ԱՄՆ–Իրան հնարավոր համաձայնությունը ուղղակի ազդեցություն կունենա Հարավային Կովկասի անվտանգության վրա ՇՏԱՊ. Ադրբեջանը նոր խայտառակ ու ցինիկ հայտարարություն է արել. ինչ նոր աղետի սպասել․ Զոհրաբյան (video) «Մի ճանապարհ կա. Նիկոլը հարված է ստանալու, հենց 3 լիդերներն այդ քայլն անեն». Վիգեն Դավթյան (video) Նիկոլի «սրտիկները», մի ձեռքի շարժումով վերածվել են «մուրճի», որովհետև սրտիկը երբեք էլ իրական քաղաքական նպատակը չի եղել. Արմեն Հովասափյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am