Նիկոլի «սրտիկները», մի ձեռքի շարժումով վերածվել են «մուրճի», որովհետև սրտիկը երբեք էլ իրական քաղաքական նպատակը չի եղել. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Մեկամսյա լռությունից հետո, որը, հավատացեք, գրեթե անտանելի էր, փորձեմ մի քանի դիտարկումներով հասկանալ, թե իրականում ի՞նչ խնդիր է այսօր լուծում Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների նկատմամբ տոտալ տեռոր կիրառելով։

 Եթե փորձենք մի քանի օրով հետ գնալ և հիշել նախընտրական քարոզարշավի հիմնական պատկերները, ապա առաջին հերթին աչքի առաջ գալիս են ոչ միայն Փաշինյանի «սրտիկները», սիրո, համերաշխության և հանդուրժողականության մասին խոսքերը, այլ այն սպառնալիքներն ու մադթապտվոցիները, որոնցով նա փաստացի հայտարարում էր, որ «եռագլուխ կուսակցությունների» լիդերներին պետք է «նստեցնի ու ունեզրկի»։

Անկեղծ ասած, ճանաչելով Փաշինյանի տեսակը, իմանալով, որ նա ամեն գնով հասնելու է իր ուզածին, ինձ համար բնավ զարմանալի չէր օդանավակայանում արված Գագիկ Ծառուկյանի լուսանկարը, երեկ «հանկարծ հայտնված» Ռոբերտ Քոչարյանի տեսանյութը, սրանք տեսարաններ են, որոնցով Նիկոլը փորձելու է հանրության մոտ հերթական նեգատիվի դոզան ապահովել։ Թերևս բոլորս ենք հիշում գեներալ Մանվելի մենախցի հայտնի լուսանկարը, սա տեխնոլոգիա է, որն ազդում է մարդու ենթագիտակցականի վրա, իսկ Փաշինյանի խորհրդատուների բրիգադն այդ ամենին փայլուն տիրապետում է։

 

 

Ընտրությունների ավարտից հետո ընդամենը մի քանի օր բավական եղան հասկանալու համար, որ այդ «սրտիկների» տակ տարիներ շարունակ բոլորովին այլ զգացմունքներ են կուտակվել։

Եթե անկեղծ ասեմ, հիմա բոլորս տեսնում ենք իրական Փաշինյանին, ում համար այս ընտրությունները պարզապես հերթական ընտրությունները չէին, այլ հնարավորություն՝ վերջնականապես լուծելու այն խնդիրը, որի մասին նա մտածել է դեռևս 2018 թվականից։ Ութ տարի շարունակ նա ստիպված էր ապրել «ժողովրդավար առաջնորդի» կերպարի մեջ, ձևական ժպտալ, խոսել հանդուրժողականությունից, վստահեցնել, թե վենդետաներ չեն լինելու, քաղաքական հետապնդումներ չեն լինելու, նախկինների դեմ պայքարը լինելու է բացառապես իրավական դաշտում։ Սակայն այդ ամբողջ ընթացքում նրա քաղաքական հռետորաբանության խորքում միշտ մնացել է մի նպատակ՝ քաղաքական դաշտից ամբողջությամբ դուրս մղել այն բոլոր ուժերին, որոնք որևէ կերպ կապված են նախկին իշխանական համակարգերի հետ։

 

 

Հենց այդ պատճառով էլ այսօր իշխանության խոսույթում գլխավոր տեղն արդեն զբաղեցնում է ոչ թե համերաշխությունը, այլ «եռագլուխ մաֆիայի» մասին պատմությունը։

Իշխանությունը փորձում է ընդդիմությանը ներկայացնել ոչ թե որպես քաղաքական մրցակից, այլ ուղղակի վերացման ենթակա մի երևույթ։ Ընդ որում, խոսքը միայն ընդդիմադիր առաջնորդների մասին չէ։ Այդ «մաֆիայի» տակ իշխանությունը փաստացի ներառում է նաև այն հարյուր հազարավոր քաղաքացիներին, որոնք իրենց ձայնը տվել են ընդդիմադիր ուժերին։ Արդյունքում ընտրություններից հետո ոչ թե քաղաքական հաշտեցման գործընթաց է սկսվում, այլ հասարակության հերթական բաժանումը «ճիշտների» և «սխալների»։

Ուշագրավ է նաև, որ այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ իշխանությունը ստացել է բավարար քվե՝ կառավարություն ձևավորելու համար։ Այսինքն՝ քաղաքական անհրաժեշտություն չկա նման ագրեսիվ վարքագծի համար։ Սակայն հենց այստեղ է երևում խնդրի իրական բնույթը։ Ըստ էության՝ իշխանությունը գործում է ոչ թե անհրաժեշտությունից, այլ բացառապես կապրիզով, ինչը նշանակում է՝ գործ ունենք ոչ թե քաղաքական հաշվարկի, այլ հոգեբանական մոտիվացիայի հետ։ Իսկ Փաշինյանի քաղաքական կենսագրությունը ցույց է տալիս, որ նրա համար «նախկինների» թեման վաղուց դադարել է զուտ քաղաքական հարց լինելուց, այն զուտ անձնական պայքար, է, անձնական հակամարտություն, որն արդեն ութ տարի սնուցում է նրա քաղաքական ինքնությունը։
Ահա այս ամենով պայմանավորված՝ Նիկոլի «սրտիկները», մի ձեռքի շարժումով վերածվել են «մուրճի», որովհետև սրտիկը երբեք էլ իրական քաղաքական նպատակը չի եղել։ Այն եղել է ընտրական տեխնոլոգիա, հանրային փաթեթավորում, որի միջոցով պետք էր ներկայացնել մի իշխանություն, որը իբր հաղթահարել է անցյալի հակասությունները։

դիտվել է 242 անգամ
Լրահոս
Կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը. ՄԻՊ «Դուք գողացե՞լ եք ԲՀԿ–ի ձայները»․ հարց՝ ֆինանսների նախարարին (video) Ժողովուրդ, Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ ՉԷ, Լսու՞մ ես, Նիկո'լ, դու լեգիտիմ ՉԵՍ. Իշխան Սաղաթելյան (video) Նիկո՛լ, 5000 զոհ տվեցիր, հետո պարադ արեցիր, ո՞ւմ էիր խաբում, գիտես՝ ապո՞ւշ ա էս ժողովուրդը․ հարցում (video) ԱՄՆ–Իրան հնարավոր համաձայնությունը ուղղակի ազդեցություն կունենա Հարավային Կովկասի անվտանգության վրա ՇՏԱՊ. Ադրբեջանը նոր խայտառակ ու ցինիկ հայտարարություն է արել. ինչ նոր աղետի սպասել․ Զոհրաբյան (video) «Մի ճանապարհ կա. Նիկոլը հարված է ստանալու, հենց 3 լիդերներն այդ քայլն անեն». Վիգեն Դավթյան (video) Նիկոլի «սրտիկները», մի ձեռքի շարժումով վերածվել են «մուրճի», որովհետև սրտիկը երբեք էլ իրական քաղաքական նպատակը չի եղել. Արմեն Հովասափյան #ՈՒՂԻՂ. ՇՏԱՊ. Ի՞նչու էր Հաջիևը հասել Դիլիջան և ի՞նչ են պայմանավորվել. Նաիրա Զոհրաբյան (video) Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը Պատգամավոր Գեղամ Մանուկյանը պահանջել է ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյանից պարզաբանում խայտառակ արտահոսքի վերաբերյալ Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել «Այ թափթփու՛կ», 300 տարվա շուկան, որ փակում ես, հասկանու՞մ եք՝ ինչ աղետ է լինելու․ Արշակ Կարապետյան (video) Երկուսն էլ երկրի նվաստացում են՝ ԱԽՔ-ի հանդիպումն էլ, Քոչարյանի ելքի արգելքն էլ Ի՞նչ իրավունք ունեք տեսանյութերը և լուսանկարները փոխանցել որևէ մեկին Իրանը վերահաստատում է միջուկային զենք չստեղծելու իր հանձնառությունը․ Mehr ՍԱՐՍԱՓԵԼԻ ԱՐՏԱՀՈ՞ՍՔ ԱԱԾ-ԻՑ Ինչ եղանակ է սպասվում Հինգ տարի չենք ձգելու․ Րաֆֆի Հովհաննիսյան Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի խաղաղարար ջանքերի արդյունքն է. Ալիև Վթար՝ Բռնակոթ գյուղում. տուժած կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am