ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2026 թվականի փետրվարի 21-ին Սևան քաղաքում գտնվող խանութ-սրահի հետնամասում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում, Ա․Խ․-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, անչափահասներ Ա.Մ.-ն և Ն.Մ.-ն ձեռքերով և ոտքերով, ինչպես նաև դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ա․Խ.-ի մարմնի տարբեր մասերին՝ սպանելով նրան:
ՔԿ–ից NEWS.am–ին հայտնում են, որ բացի այդ, Ա․Մ․-ն ձեռք է բերել և ապօրինի կերպով կրել է հարվածող-ջարդող սառը զենք հանդիսացող կռփազենք, որը հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ:
Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ Ն․Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), Ա․Մ․-ի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը):
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը