Օ՛, եղուկ ժամանակներ, թշվառ բարքեր։ Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևը և Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել են Դիլիջանում։ Այսինքն՝ Հաջիեւը Արցախը էթնիկ զտման ենթարկելուց հետո արցախցի Արմեն Գրիգորյանի հետ անհոգ զբոսնում է Դիլիջանում։ Եւ նրան ոչ ոք չի հարցնում, թե ինչո՞ւ մենք չենք կարող այլեւս ապրել եւ զբոսնել հայրենի Արցախում, դրանից ավելի առաջ՝ ունեզրկվեցինք ու վտարվեցինք Նախիջեւանից, Շահումյանից ու Գետաշենից, Գանձակից, Բաքվից…. Արմեն Գրիգորյանն ընդունակ է ծառայակատար միայն ուղեկցելու միջազգային հանցագործներին մեր հայրենիքում, տանելու վայրեր, որտեղ շենացման մեծ ավանդ ունեն Բաքվի բանտերում ապօրինի ազատազրկված, խոշտանգվող մեր հայրենակիցները, Դիլիջանում պիտի զբոսներ Ռուբեն Վարդանյանը, բայց զարհուրելի մի տրամաբանությամբ նրա փոխարեն Հաջիեւն է քայլում։ Կա, փաստորեն Հաջիեւ-Գրիգորյանի զբոսնելու ժամանակը, բայց պիտի գա Արցախի ու Վարդանյանի, Բաբայանի, Մնացականյանի, Սահակյանի ու իրենց ընկերների ժամանակը, չի կարող չգալ։
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը