Արմեն Սարգսյան գիտնականն ու դեսպանը/տեսաշար/

Պաշտոնապես հաստատվեց, որ ՀՀԿ նախագահի թեկնածուն Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է: Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում ընդունել է Արմեն Սարգսյանին եւ հայտնել դրա մասին: Արմեն Սարգսյանն ի պատասխան խորին շնորհակալություն է հայտնել, սակայն մտածելու ժամանակ է խնդրել: Արմեն Սարգսյանը ծնվել է 1953թ. հունիսի 23-ին Երեւանում։ Ամուսնացած է, ունի երկու որդի, երեք թոռ: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ֆակուլտետը: 1976-1984 թվականները ֆիզիկա է դասավանդել ԵՊՀ-ում, հիմնադրել է տեսական ֆիզիկայի կոմպլեքս համակարգերի համակարգչային մոդելավորման բաժինը: Դեռեւս Խորհրդային Միության գոյության տարիներին (1984-1985 թթ. եւ 1989-1991 թթ.) եղել է օտարերկրյա հետազոտող եւ դասախոս Քեմբրիջի համալսարանում, Լոնդոնի համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտում: 1992-1995 թթ. Արմեն Սարգսյանը Հայաստանի դեսպանն էր Միացյալ Թագավորությունում: Միաժամանակ զբաղեցնում էր Եվրոպայում Հայաստանի «ավագ դեսպանի», Եվրոպական միությունում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում եւ Վատիկանում դեսպանի պաշտոնները: 1995-1996 թթ. Եվրոպական միությունում Հայաստանի առաքելության ղեկավարն էր: 1996թ. նոյեմբերի 1-ին Արմեն Սարգսյանը դարձավ Հայաստանի հինգերորդ վարչապետը, սակայն պաշտոնավարեց ընդամենը չորս ամիս եւ 1997թ. փետրվարի 28-ին թողեց իր պաշտոնը: Մինչ օրս ոմանք հակված են կարծել, որ Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառը նրա բախումն էր պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ: Սակայն այդ վարկածը հաստատող փաստեր չկան: Պաշտոնական վարկածի համաձայն, որն արժանահավատ չհամարելու հիմքեր եւս չկան, Արմեն Սարգսյանը թողեց պաշտոնը՝ ծանր հիվանդությունից բուժման կուրս անցնելու անհրաժեշտությունից ելնելով: 1998-2000 թթ. նա կրկին զբաղեցրել է Լոնդոնում Հայաստանի դեսպանի պաշտոնը: 2000-ից Eurasia House International կազմակերպության հիմնադիր նախագահն է: Տարբեր տարիներին հանդիսացել է British Petrօleum, Alcatel, Telefonica եւ այլ ընկերությունների խորհրդատու:

 2013թ. սեպտեմբերին Արմեն Սարգսյանը երրորդ անգամ ստանձնեց Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը:
Արմեն Սարգսյանը եւ արքայազն Չարլզը ծանոթ են տեւական ժամանակ: 2013թ. մայիսին Արքայազն Չարլզը մասնավոր այցով եկել էր Հայաստան եւ դժվար թե այն կայանար, եթե չլիներ Արմեն Սարգսյանը: 2015թ. հոկտեմբերին Լոնդոնի Վեսթմինսթրյան աբբայությունում կայացել էր 1915թ. Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությանը: Էկումենիկ արարողությունը Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ հանդիսապետել էր Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ուելսի արքայազն Չարլզը: Միջոցառման կազմակերպիչը Արմեն Սարգսյանն էր: ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում Արմեն Սարգսյանի հայտարարագրերը թերի են ներկայացված, չկա որեւէ նշում նրա աշխատավարձի մասին: 2013 թվականին, երբ Սարգսյանը նշանակվել է դեսպանի պաշտոնում, հայտարարագրել է 3 առանձնատուն, 2 բնակարան: Նշանակվելու օրվա դրությամբ ունեցել է 8 միլիոն եվրո: 2014 թվականին 70 հազար ֆունտ ստերլինգով ձեռք է բերել Range Rover մակնիշի ավտոմեքենա: 2015 թվականին Արմեն Սարգսյանի դրամական միջոցները նվազել են՝ դառնալով 6.1 միլիոն եվրո: 2016 թվականին այդ գումարը կրկին նվազել է՝ դառնալով 5.7 միլիոն եվրո: Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը, 2013-ից մինչեւ 2016 թվականը հայտարարագրել է միայն դրամական միջոցները: Ըստ այդմ՝ Նունե Սարգսյանի դրամական միջոցները մոտ 1 միլիոն եվրոյից տարիների ընթացքում նվազել են՝ դառնալով 780 հազար եվրո: 2017թ. հունիսին Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Արմեն Սարգսյանի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հեքիաթների մատենաշարի շնորհանդեսը: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ելույթում ասել էր. «Նունեն այսօր դարձել է հայ մանուկների ամենաճանաչելի մանկագիրներից մեկը: Նրա հեքիաթներում նույնիսկ վիշապները կարող են գեղեցիկ ու բարի լինել, լույսի ու խավարի պայքարում միշտ հաղթում է լույսը: Լեզվի ինստիտուտի օգնությամբ Նունեի հեքիաթները փոխադրվել են Գավառի (Բայազետի), Գյումրվա (Կարնո) եւ Արցախի բարբառներով: Այսօր մենք աշխատում ենք սիրելի Նունեի հեքիաթները փոխադրել արեւմտահայերենի: Նրա հեքիաթներից մի քանիսը վերածվել են տիկնիկային բեմադրությունների եւ հաջողությամբ ցուցադրվում են Թումանյանի անվան տիկնիկային եւ Խամաճիկների թատրոններում»:  

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am