Արտակարգ իրավիճակ Վրաստանում. 5 տասնյակից ավելի ՀՀ քաղաքացիներ 3-րդ օրն է, գտնվում են անօգնական վիճակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 20-ին, առավոտվանից SHAMSHYAN.com-ը 2 տասնյակից ավելի հեռախոսազանգեր է ստանում ՀՀ քաղաքացիներից, ովքեր արդեն 3 օր է, հայտնվել են անօգնական և արհամարհված վիճակում։ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նրանք ասում էին. «400-500 մեքենա շուրջ 3 օր է, արգելափակված է Թբիլիսիից մոտ 40 մետր հեռավորության վրա: Ճանապարհը փակ է անհայտ պատճառներով: Արգելափակման մեջ գտնվող հայ վարորդները տեղեկացնում են, որ ճանապարհի փակման պատճառ է նշվել նախ վթարը, այնուհետև՝ ձյունը, սակայն իրական պատճառները այդպես էլ հայտնի չեն: Արգելափակաման մեջ գտնվող վարորդները վստահեցնում են, որ վիճակը սարսափելի է. հյուրանոցներում ազատ տեղեր չկան, մարդիկ մնացել են առանց հացի և ջրի: Արգելափակման մեջ գտնվող մեքենաներում բազմաթիվ երեխաներ կան, նրանցից շատերը հիվանդացել են: Հիվանդ երեխաներին բուժօգնություն ցուցաբերելու համար երեկ տարածք է կանչվել նաև շտապօգնության մեքենա: Մի քանի երեխա հոսպիտալացվել է: Տիրող վիճակի նկատմամբ, ըստ վարորդների, պատկան մարմինները բացարձակ անտարբերություն են ցուցաբերում, տեղում աշխատող ոստիկաններն էլ արգելափակման մեջ մնացած մարդկանց նկատմամբ կիրառում են բռի և կոշտ վերաբերմունք: Վարորդները հորդորում են պարզել արգելափակման պատճառը և հնարավորինս արագ բացել ճանապարհը»։ Նմանատիպ ահազանգեր ենք ստանում նաև Լարսի հատվածում անօգնական վիճակում գտնվող բազմաթիվ ՀՀ քաղաքացիներից, ովքեր նույնպես արդարացիորեն բողոքում են, որ պատկան մարմինները ոչ մի գործողություններ չեն անում՝ իրենց վերքին դարման լինելու ուղղությամբ։ SHAMSHYAN.com-ը փորձում է կատարվածի մասին տեղեկություններ ստանալ ՀՀ Արտաքին գործերի և Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություններից։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am