ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնելու ծրագրերը
Իտալիան և Լեհաստանը դեմ են այն մտքին, որ միայն Եվրաերեք երկրները՝ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, ձևավորեն ԵՄ միասնական բանակցային դիրքորոշում Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին յութուբյան իր ալիքում հայտնել է ուկրաինացի քաղաքագետ Ռուսլան Բորտնիկը։
Նրա խոսքով, ԵՄ անդամ երկրները ներկայումս ակտիվորեն քննարկում են ուկրաինական հակամարտության ավարտից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու ծրագրերը, նրանցից շատերը գիտակցում են, որ Մոսկվայի հետ հարաբերություններն այսպես թե այնպես պետք է վերականգնվեն։
