Քաղաքացիները մնացել են գետի մյուս կողմում
Հունիսի 12-ին՝ ժամը 18։04-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Դզեր» կոչվող տարածքում չորս քաղաքացի անցել են գետի մյուս կողմ և չեն կարողանում հետ վերադառնալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վարդահովիտ բնակավայրի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիները «UAZ» մակնիշի ավտոմեքենայով անցել են գետը և չեն կարողանում հետ վերադառնալ:
Փրկարարների օգնությամբ քաղաքացիները անվտանգ անցնել են գետի մյուս կողմ:
