ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանի անձնական որոշումն է. «Հրապարակ»

Հինգշաբթի օրը ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը «Հրապարակի»-ին հայտնել էր, որ ռեկտորատից ԵՊՀ Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատարին տեղեկացրել են, որ մայր բուհի Արտասահմանյան գրականության ամբիոնը, որը ԵՊՀ ամենահին ու կարեւոր ամբիոններից է, լուծարվում է: Պատճառը հավանաբար այն է, որ ամբիոնի վարիչ՝ քաղաքագետ Անուշ Սեդրակյանը մասնակցում էր ընտրություններին «Միասնության թեւեր» կուսակցության ցուցակով: Ամիսներ առաջ էլ աշխատանքից ազատել էին ԵՊՀ Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գեւորգ Բարսեղյանին` ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով: ԵՊՀ-ն այն աստիճան է ՔՊ-ականացվել, որ բոլոր այլախոհներին վտարում են բուհից:

Նիկոլ Փաշինյանի իշխանավարման 8 տարիներին տարբեր բուհերից, այդ թվում՝ ԵՊՀ-ից, բազմաթիվ դեկաններ եւ դասախոսներ են հեռացվել` իշխանությանը քննադատելու կամ սեփական կարծիք ունենալու համար: Անուշ Սեդրակյանը մեզ փոխանցեց, որ ԵՊՀ գիտական խորհուրդն արդեն որոշել է Արտասահմանյան գրականության ամբիոնը լուծարելու առաջարկությամբ դիմել համալսարանի հոգաբարձուների խորհրդին: Սեդրակյանը նշում է, որ եթե ամբիոնը լուծարվի, դիմելու է դատարան:

ԵՊՀ-ի մեր աղբյուրն ասում է, որ այս որոշումը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանի անձնական որոշումն է: Արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոսների մի մասին ասվել է, որ կշարունակեն աշխատել Հայ բանասիրության ֆակուլտետում, մյուս մասը` Անգլիական բանասիրության ամբիոնում:

ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ Անահիտ Եգանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ամբիոնի լուծարումը ոչ միայն հարված է կրթական համակարգին եւ ուսանողներին, այլեւ այդ ամբիոնում աշխատող պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքային իրավունքների կոնկրետ ոտնահարում է, քանզի օրենքն ասում է, որ նախ պետք է ամբիոնի աշխատակիցներին ծանուցել այդ որոշման մասին, հետո նոր միայն հարցը դնել քննարկման:

ԵՊՀ-ում կամ մեկ բառով հերքում են, կամ խուսափում մեկնաբանել քաղաքական հայացքների համար աշխատակիցների հետապնդումները
«Ես որեւէ նման ծանուցում չեմ ստացել, ինչը պնդում եմ` ամրագրված է օրենքում: Չի կարելի որոշումը կայացնել, հետո նոր միայն ծանուցել դրա մասին: Թեպետ մինչ այս պահն էլ մենք որեւէ ծանուցում չենք ստացել: Ստուգել եմ իմ էլեկտրոնային հասցեն: Մինչդեռ աշխատանքի ընդունելիս օրենքը մեզ լրիվ այլ բան է ասում` այս ամենի ճիշտ հակառակը: Սուրհանդակ են ուղարկում տիկին Անուշ Սեդրակյանին, եւ նոր միայն ամբիոնի կազմը տեղեկանում է այդ մասին, ինչպե՞ս կարելի է: Մենք այսպե՞ս ենք գնում դեպի Արեւմուտք, այսպե՞ս է Երեւանի պետական համալսարանը փորձում միջազգային բուհի ստատուս ձեռք բերել»:

Ամբիոնի երկարամյա նախկին դասախոս, գրող Հենրիկ Էդոյանն էլ մեզ հետ զրույցում ասում է. «Շատ վատ, սխալ որոշում է: Նոր եմ իմացել լուրը, համալսարանը չի կարող առանց այս ամբիոնի գոյատեւել: Ո՞նց կարելի է նման որոշում կայացնել: Արտասահմանյան գրականությունը մի շարք ֆակուլտետներում մասնագիտական առարկա է, ստացվում է, որ էլ չե՞ն կարդալու գրականություն: Չեմ էլ պատկերացնում, թե ինչպես են այլ ամբիոնի միացնելու, օրինակ՝ հայ գրականության հետ ի՞նչ կապ ունի արտասահմանյան գրականությունը կամ՝ ռուս գրականության հետ: Համալսարանի հիմնադրման օրվանից գործում է այդ ամբիոնը եւ պետք է շարունակի գործել»:

դիտվել է 323 անգամ
Լրահոս
«Նիկո՛լ, լավ լսիր՝ մենք հաղթել ենք․․․ ընդդիմադիր լիդերնե՛ր, ձեզ եմ դիմում»․ քաղաքացի (video) Ռոբերտ Քոչարյանը գիտի՝ ինչու Պուտինը դեռ չի շնորհավորել Փաշինյանին (video) «Ոչնչությու՛ն», հիմա ինձ լսի՛ր՝ Քոչարյանը, Ծառուկյանը, Սամվել Կարապետյանի դա չեն արել. քաղաքացի (video) «Նիկո՛լ, դե հենց հիմա Ալիևին ասա', գոռա՛՝ կզցնելու եմ, բոմժ եմ սարքելու».Արամ Սարգսյան (video) « «Հայաստան» դաշինքը կվերցնի՞ մանդատները»․ Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունը (video) «Հենց Ռուսաստանը վերջնական պատժի Փաշինյանին, ծանր քայլերի են դիմելու»․ Դերենիկ Մալխասյան (video) Գեղաշենի սարերում «UAZ»-ը մոտ 30 մետր գլորվել է ձորակը. վարորդը մահացել է Արդյո՞ք սարքերի աշխատանքին միջամտություն է եղել․ շարունակվում եմ խախտումների բացահայտումը. Մելոյան Իշխանափոխություն պիտի լինի, որ հարցը լուծվի․ Փաշինյանի երեսից ա, ինքը գնում ա Թուրքիա․ գյուղատնտես (video) Կիրանց-Ոսկեպար ճանապարհի հատվածներն Ադրբեջանին հանձնելով` կխաթարվի Իջեւան-Նոյեմբերյան տրանսպորտային կապը Աբսուրդ է․ չկա այդքան փող․ կամ Փաշինյանը թոշակառուներին սոված է թողնելու, կամ․․․ Ռոբերտ Քոչարյան (video) ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանի անձնական որոշումն է. «Հրապարակ» Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու Իրանի խորհրդարանի խոսնակը կարևորել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալը Հենց այդ հայտարարության համար պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի․ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (video) 2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել «Ինչպես քննիչները փախան Զարուհի Փոստանջյանից» (video) #ՈՒՂԻՂ. «Պատժվելու՛ է ու վերջ…». Ռոբերտ Քոչարյանն՝ առաջիկա անելիքների մասին (video) «ՎԱԶ 21703»-ը Դավթաշենում վրաերթի է ենթարկել հետիոտնին ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու պատերազմ չսկսել, կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը «Կարեւոր հարց է ի վերջո. մենք ու՞մ ենք ուզում ուրախացնել, Աստծու՞ն, թե՝ աշխարհին». Տեր Սարգիս Հունիսի 16-ի խորհրդարանը․ արդյոք իշխանությունը պատասխաններ կտա Ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ» Հետընտրական անոմալ զարգացումներ․ սա վտանգ է Փաշինյանը սա չի մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am