Ֆիդանը Վաշինգտոնին և Թեհրանին կոչ է անում վերադառնալ բանակցային սեղան
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, անդրադառնալով ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջին օրերին վերսկսված ռազմական բախումներին և լարվածության աճին, կողմերին առաջարկել է անհապաղ դադարեցնել հարձակումները:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում իրականացրած պաշտոնական այցի շրջանակներում Ֆիդանն ասել է.
«Մենք կողմերին խորհուրդ ենք տալիս հնարավորինս շուտ դադարեցնել փոխադարձ հարձակումները, վերադառնալ բանակցությունների սեղան և ավարտին հասցնել այն համաձայնագրի տեքստը, որի վերջնականացմանը շատ էին մոտեցել»:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է նաև, որ հակամարտության հետագա սրումն ու լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը որևէ կողմի օգուտ չի բերելու, և Անկարան այս ուղղությամբ շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը:
Ermenihaber
